Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ. նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր

Ուշ գիշերին, ինչպես նախապես խոստացվել է, առողջապահության նախարարը տվյալների և հիվանդների մասին նոր թարմացում արեց: Նա սոցցանցային գրառմամբ հրապարակեց նորացված տվյալներ՝ տեղեկացնելով, որ այս պահին վիրուսով վարակված անձանցից երեսունվեցի մոտ առկա է թոքերի բորբոքում: Պատկերը փոխվել է նաև ծայրահեղ ծանր վիճակում գտնվող անձանց հետ կապված: Նրանց թիվն աճել է. այս անգամ ծայրահեղ ծանր վիճակում են արդեն երկուսը:

Երկու հիվանդն էլ ունեցել են քրոնիկական հիվանդություններ: Ներկա պահին նրանք շնչում են արհեստական շնչառության սարքի օգնությամբ և գտնվում են մշտական հսկողության ներքո: Մեկ այլ վիրուսակիր հիվանդի վիճակն էլ ծանր է գնահատվում:

Մեկուսացումից դուրս եկած երեկվա 88 քաղաքացիներին այսօր կմիանան  ևս տասնչորսը, քանզի նրանց կրկնակի թեստավորումը դարձյալ վիրուսի բացակայություն է ցույց տվել:

Նախարարը տեղեկացնում է, որ քննարկումներ և նոր նախաձեռնություններ են տեղի ունենում Առողջապահության ազգային ինստիտուտում: Այստեղ ընթանում են վերապատրաստման դասընթացներ, որոնց նպատակը նորահայտ վիրուսի ավելի հանգամանալից ու խորությամբ ուսումնասիրելն է:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ. նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր
error: Content is protected !!