Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին

Նիկոլ Փաշինյանը սիրում է հաճախակի հանդես գալ նոր հեղինակային բանաստեղծություններով, որոնց միջոցով իր ուղերձն է հղում հանրությանը: Ասելիքը չափածո տարածքում մշակելով ու ներկայացնելով՝ Փաշինյանը քաղաքական հայտարարության, քաղաքական ասելիքի նոր մշակույթ է ներմուծում հայ իրականություն:

Չնայած մասնագետները, գրականագետները կարծում են, որ նրա հեղինակային բանաստեղծությունները գեղարվեստական արժեք չեն ներկայացնում, բայց Փաշինյանը շարունակում է որոշակի գեղաձևումներով արտահայտել սեփական մտքերը:

Գրականագետներից ոմանք նույնիսկ այն կարծիքն են հայտնել, թե փաշինյանական բանաստեղծությունները հրաշալի չափանիշ են այն երևույթների, որոնք չպետք է տեղ գտնեն գեղարվեստական տիրույթում. դրանք նմուշներ են, ըստ որոնց չի կարելի բանաստեղծություն գրել:

Այսօր՝ քիչ առաջ, Փաշինյանը ևս մի նոր բանաստեղծություն հրապարակեց՝ կրկին չափածո ուղերձ հղելով հայ ժողովրդին: Արձագանքները բավականին դրական են:

Оцените статью
Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ Քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին
Շքեղ աղցան «Ցեզար»՝ հատուկ սուսով
error: Content is protected !!