Այսօր հայազգի հերոս Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է

1994թ.-ի այս օրը ծնվել է հերոս Արմեն Հովհաննիսյանը:

Բոլորիս համար հերոս դարձած Արմեն Հովհաննիսյանի մասին  միայն լավ հուշեր կարելի է գտնել: Նրա անունը ասոցացվում է հարենասիրության, արիության, քաջության և անձնազոհության հետ, ով համարձակորեն ծառայում էր  ամենավտանգավոր դիրքերից մեկում: 2014թ.-ի հունվարի 19-ի, լույս 20-ի գիշերը թշնամու  դիվերսիոն գործողությունների հետևանքով  արիաբար զոհվում է  մարտական հերթապահություն իրականացնող կրտսեր սերժանտ Արմենը:

Թշնամու հատուկ նշանառության դիվերսիոն խմբերին հետ շպրտելու ընթացքում  նա իր կրակի տակ է  վերցնում ադրբեջանցիներին, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ  ինքն էլ  էր խոցելի  վիճակում գտնվում: Թշնամու 30 հոգուց բաղկացած  խմբի հարձակումը  մերոնց  վրա կարողացավ  կասեցնել մեր  9 հոգուց բաղկացած  հայկական ստորաբաժանումը՝ քաջ գիտակցելով, ցավոք, որ  դա կլիներ իրենց կյանքի գնով: Կրտսեր սերժանտը որոշում է  թշնամու ամբողջ հարվածը վերցնել իր վրա:

Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի մեդալներով:

5 տարի առաջ այս օրը զոհված կրտսեր սերժանտի սենյակը դարձավ նրա անունով թանգարան։ Որտեղ սրբորեն  պահվում է ազգասեր հերոսի իրերը:  Իր սենյակի անկյունում վեր է հառնում Արմենի կողմից ասված  <<Բոլոր դիրքապահները թագավոր տղերք են» թևավոր ասույթը:

Հավերժ փառք ու պատիվ ձեզ և ձեր հիշատակին անմահ հերոսներ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր հայազգի հերոս Արմեն Հովհաննիսյանի ծննդյան օրն է
error: Content is protected !!