Այսօր ԱԺ-ում Ն. Փաշինյանն ու Էդ.Մարուքյանը թեժ բանավեճ են ունեցել

Փաշինյանը կրկին ԱԺ-ում պատասխանել է հարցերի: Իր հարց տալու իրավունքից օգտվել է նաև Էդմոն Մարուքյանը: Նա քննադատական վերաբերմունք է արտահայտել:

Նախ հարցրել է, թե արդյոք որևէ մեկը չի գողացել Փաշինյանի ֆեյսբուքյան աքաունթը, քանի որ ըստ Մարուքյանի Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջով անլուրջ վերաբերմունք է ցուցաբերում կարևորագույն հարցերի վերաբերյալ:

Ի պատասխան քննադատական հարցին՝ Փաշինյանը պատասխանում է, որ իր ելույթը սխալ է մեկնաբանվում: Նա ոչ ոքի չի սպառնացել, այլ միայն խոսել է ժողովրդի կամքին դեմ գնացողների դեմ:

Փաշինյանը հիշել է, թե ինչպես էին նախկինում հիմիկվա համարձակները վախվորած, ինչպիսի լեքսիկոնով ու տոնով էին խոսում նրանք: Փաշինյանը խորհուրդ է տվել պարզապես վայելել խոսքի ազատության՝ իրենց ընձեռնված հնարավորությունը՝ առանց չարաշահելու այն:

Փաշինյանը բացառել է այն մտայնությունը, թե իր իմացությամբ որևիցե մեկը կարող է որևէ հետապնդման ենթարկվել: Մարուքյանը Փաշինյանին փոխանցել է մի թուղթ, որտեղ տեղեկություններ են եղել այն անձի մասին, ով իր նկատմամբ սպառնալից խոսքեր է ասել: Փաշինյանը խոստացել է այդ հարցով զբաղվել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Այսօր ԱԺ-ում Ն. Փաշինյանն ու Էդ.Մարուքյանը թեժ բանավեճ են ունեցել
error: Content is protected !!