9 գաղտնիքներ առողջ քնի

Մենք հաճախ զոհաբերում ենք քունը հանուն աշխատանքի կամ սովորելու: Իրականում դրանում չկա ոչ մի իմաստ: Քնին պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել:

1. Հիշեք քնելու ամենահարմար դիրքը

Յուրաքանչուր մարդ ունի քնելու իր սիրելի դիրքը: Սակայն հնարավոր է, որ մենք այն չգիտենք: Փորձեք փոփոխել ձեր դիրքը և գտնել ավելի հարմար դիրք: Կարելի է պարզապես հիշել մարմնի այն դիրքը, որով դուք քնել եք: Հաջորդ անգամ, երբ գնաք քնելու, պառկեք հենց այդպես:

2. Հորինեք ձեր սեփական ծիսակարգը

Օրգանիզմը ռիթմիկ է, իսկ մարդն, ինչպես հայտնի է, ամեն ինչին հարմարվում է: Սովորությունները իրականության անբաժան մասն են կազմում: Ապա ինչո՞ւ չստեղծել սեփական ծիսակարգը, որն անհրաժեշտ է կատարել քնելուց առաջ: Դուք այդ ծիսակարգին հետևեք մի քանի անգամ և չեք նկատի՝ ինչպես այն դարձավ սովորություն: Նման ծիսակարգ կարող է հանդիսանալ մեկ գավաթ թեյ ըմպելը կամ սիրելի երաժշտություն լսելը:

3. Ստեղծեք պայմաններ քնելու համար

Որպեսզի արագ քնեք, պետք է հետևեք մի քանի պայմանների: Ննջարանում պետք է տիրի լռություն և լինի մութ: Սենյակը պետք է լինի օդափոխված: Ներքնակը չպետք է լինի շատ փափուկ, բարձը՝ նույնպես:

4. Փորձեր կատարեք կեսօրվա քնի հետ

Եթե կեսօրին քնելու ցանկություն է առաջանում, և կա հնարավորություն մի փոքր ննջելու, անպայման քնեք: Կեսօրվա քունը կազատի երեկօյան հոգնածության զգացողությունից: Սակայն հարկավոր չէ քնել կես ժամից ավել: Դա վատ կանդրադառնա գիշերվա քնի վրա:

5. Երեկոյան սուրճ մի խմեք

Երեկոյան սուրճը խանգարում է գիշերվա քնի էֆեկտիվությանը: Դրա փոխարեն կատարեք մի քանի ֆիզիկական վարժություններ և խմեք մեկ բաժակ ջուր:

6. Պառկեք և արթնացեք միևնույն ժամին

Այս խորհուրդը բավականին ճանաչված է, սակայն նրանում կա մեկ խնդիր: Այն դժվար է կատարել: Դրա համար անհրաժեշտ չէ պառկել քնելու պլանավորված ժամին: Պարզապես պառկեք ժամը 12-ի սահմաններում ընկած ժամանակահատվածում, եթե արթնանալու եք առավոտյան ժամը 7-8:

7. Հոգնած եք՝ պառկեք քնելու

Եթե դուք սովորել եք քնել որևէ կոնկրետ ժամի, մի փորձեք ինչ-որ բան անել, պառկեք քնելու:

8. Փոխեք անկողնու սպիտակեղենը

Մեծ ուշադրություն դարձրեք անկողնու սպիտակեղենը ժամանակին փոխելուն: Մաքուր անկողնում քնելն ավելի հաճելի է, քան այն սպիտակեղենի վրա, որ դուք չեք փոխել արդեն մեկ շաբաթ:

9. Վարժությունները կատարեք վաղ և մի կերեք քնելուց առաջ

Ուշ սնվելը լավ քնի առաջին թշնամիներից մեկն է: Շատ մարդիկ դժվար են քնում նաև երեկոյան մարզումներից հետո:

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

9 գաղտնիքներ առողջ քնի
error: Content is protected !!