5 ամենատարօրինակ իրերը, որոնք գտնվել են լողափին

Երբեք մինչև վերջ չես իմանա, թե ինչ է թաքցնում իր անսահման խորություններում օվկիանոսը։ Սակայն  ժամանակ առ ժամանակ օվկիանոսը ինքն է իր գանձերը կիսում մեր հետ։ Ներկայացնում է օվկիանոսում թաքնված  հետաքրքիր հավաքածուից մի քանիսը։

Չիպսեր

Դա տեղի է ունեցել Հյուսիսային Կարոլինայում: Բեռնատար նավը հազիվ էր փրկվել ուժգին փոթորիկի հետեւանքով: Իհարկե նրա հետ  ամեն ինչ կարգին էր, բայց բեռը, որ նա տեղափոխում էր չկարողացան փրկել : Մեկ կոնտեյներ ընկավ օվկիանոս: Հաջորդ օրը, ի ուրախություն տեղացի բնակիչների,  բեռը մոտեցավ ափին։ Կոնտեյները իր մեջ պարունակում էր Doritos ապրանքանիշի չիպսեր: Այս քանակի չիպսերը  բավական երկար կհերիքի բոլորին:

Սպորտային կոշիկներ

Այս անգամ նվերն ուղարկվել էր Նիդերլանդներ: 2007 թվականին  բեռնատարից ընկավ ապրանքի մի մասը օվկիանոսի մեջ: Նիդեռլանդներում շատերը իրենց բախտավոր էին համարում, քանի որ գտել էին մեծ քանակությամբ Reebok ապրանքանիշի սպորտային կոշիկներ:

Ավտոմեքենա

Նոր Զելանդիայում օվկիանոսի ափին հայտնաբերվել էր ավտոմեքենա։ Ժամանակի և ջրի ազդեցության արդյունքում հնացած ավտոմեքենան չհանեցին ջրի միջից։ Արդյունքում օվկիանոսի ջրերը տարան ավտոմեքենան ափից։

Անօրինական նյութեր

Տոկիոյում գտնվող լողափում հայտնաբերվել են ապօրինի նյութեր: Նորությունը հայտնաբերված իրերի մասին արագ են հասնում ոստիկանությանը, բայց հավաքել հաջողվեց միայն բեռի մի մասը։ Քաղաքացիները արդեն հասցրել էին վերցնել բեռի մի փոքր մաս։

Կոնստրուկտորի մասեր

Մայամիի լողափում հայտնաբերվել էր կոնստրուկտոր Լեգոի մի մաս: Դա հսկա մարդ էր: Այդ գտնված մասը զարմացրել էր բոլորին:

Оцените статью
5 ամենատարօրինակ իրերը, որոնք գտնվել են լողափին
Թուրք գործիչները ծնկաչոք ներողություն են խնդրում իրենց նախնիների ոճրագործության համար
error: Content is protected !!