3 տարբերակ արմունկի չոր ու սև մաշկը վերացնելու համար. աներևակայելի արդյունք

Երբեմն արմունկը կոշտանում է և մաշկը սև գույն է ստանում:

Արմունկի մաշկի մգությունը վերացնելու համար Healthy food team-ը մի քանի բաղադրատոմս է առաջարկել, որոնք կարելի պատրաստել տան պայմաններում:

 

Ձիթայուղ և շաքար

Մաշկի խոնավեցման և մաքրման հիանալի եղանակ է, որը կարելի է կիրառել նաև մարմնի այլ հատվածներում: Անհրաժեշտ է խառնել ձիթապտղի յուղը մեկ ճաշի գդալ շաքարավազի հետ: Ստացված խառնուրդով պետք է 5 րոպե մերսել արմունկները և մարմնի այլ հատվածների չորացած մաշկը, ապա լվանալ տաք ջրով և օճառով:

Շիի կամ կոկոսի յուղ

Այս երկու յուղերն էլ բավականին արդյունավետ են մաշկի խնամքի համար: Դրանք փափկացնում և խոնավեցնում են մաշկը: Անհրաժեշտ է ամեն գիշեր քնելուց առաջ մերսել չոր մաշկը շի կարագով (շի` մշտադալար ծառ, որ աճում է Աֆրիկայում) կամ կոկոսի յուղով: Մերսելուց հետո պետք չէ լվացվել, կարելի է թողնել յուղը գործի մինչև առավոտ:

Քրքումի կաթ

Մաշկի խնամքի և խոնավությունը պահպանելու համար քրքումը հիանալի բնական միջոց է: Բաղադրատոմսը ստանալու համար պետք է 1 բաժին քրքումի փոշին խառնել մի փոքր կաթի հետ և խիտ մածուցիկ նյութ ստանալ: Այդ մածուկը պետք է տարածել արմունկներին և թողնել 5 րոպե, որից հետո լվանալ արմունկները օճառով և ջրով:

Աղբյուր

Оцените статью
3 տարբերակ արմունկի չոր ու սև մաշկը վերացնելու համար. աներևակայելի արդյունք
Տասնվեցամյա Հակոբն իր ձայնային տվյալներով գերել է ֆրանսիացի երաժշտասերներին
error: Content is protected !!