20 տարեկանում 7 երեխաների հոգատար մայր, քույր, ոչ բոլորը այդպիսի ինքնազոհության կգնային, հարգանքի է արժանի

20 ամյա օրիորդը կիսատ է թողել ուսումը, մոռացել անձնական կյանքի և երազանքների մասին, վերադարձել է հայրենի գյուղ, որպիսի միայնակ մեծացնի 7 երեխաներին:

Մինչ նրա հասակակիցները սոցցանցերում շփվում և ժամանակ են անցկացնում, գնում են սրճարաններ և ամեն օր նոր հագուստ են գնում, 20 ամյա Քրիստինան միայնակ մեծացնում է 5 փոքր տղաների և մի աղջկա: Ամեն օր նոր հերոսություն է գործում: Բացի երեխաներին դաստիրակելուց, նա նաև կատարում է ամբողջ տան աշխատանքը: Էլ ինչ աղջկական երազանքների մասին կարող է խոսք գնալ…

Ոչ մանկական խնդիրները բաժին հասան Քրիստինային ծնողների մահվանից հետո:

2 տարի առաջ մահացավ ընտանիքի հայրը՝ 46 տարեկանում: Իսկ մի տարի անց էլ մահացավ մայրը. նրա օրգանիզմը պարզապես չդիմադրեց ծանրաբեռնվածությանը:

Նրանց ընտանիքում կա 8 երեխա: Կրտսերը 4 տարեկան է: Ավագը՝ Քրիստինան, այդ ժամանակ սովորում էր քոլեջի առաջին կուրսում, սակայն նրան բախտ վիճակված չէր այնտեղ մինչև վերջ սովորել և ավարտել:

-Մորս թաղման ժամանակ մեր տուն երկու կին եկան: Նրանք սոցիալական ծառայության աշխատակիցներ էին: Ես նրանց միանգամից ասացի, որ թույլ չեմ տա, որ երեխաներին մանկատուն տանեն: Ինձ կես տարի ժամանակ տվեցին, եթե կարողանամ պահել նրանց, ուրեմն կմնան ինձ հետ, եթե ոչ, ապա կտեղափոխեն մանկատուն: Մեր ընտանիքի կողքին կանգնեցին իշխանությունները, օգնեցին ջեռուցման և վերանորոգման հարցում: Արդյունքում մեզ մոտ ստացվեց երեխաներին պահել տանը:

Քրիստինան պատմել է, որ ամեն օր արթնանում է 6:30, կովերին տանում է դաշտ: Հետո բոլորի համար նախաճաշ է պատրաստում: Երբ երեխաներն արդեն դպրոցում և մանկապարտեզում են, աղջիկը կերակրում է խոզերին, նապաստակներին, այծերին, լվացք է անում, տունն է մաքրում, ճաշ է պատրաստում:

Երեկոյան Քրիստինան ստուգում է բոլորի տնային աշխատանքները, հետո կովերին է կթում, իսկ ժամը 10-ին պառկում են քնելու:

Տան տղամարդու աշխատանքը կատարում է նրանց 19 ամյա եղբայրը: Նա ապրում է կողքի քաղաքում, միայն հանգստյան օրերին է գալիս գյուղ:

Ընտանիքը գումարային օգնություն է ստանում պետությունից:

Քրիստինայի ընկերուհիները նրան չեն հասկանում՝ ասելով, իբր իզուր կորցնում է երիտասարդությունը: Սակայն աղջիկը նրանց հետ համաձայն չէ.

-Ես միայն մի երազանք ունեմ. ոտքի կանգնեցնել երեխաներին և նրանց կրթություն տալ: Անձնականիս մասին չեմ մտածում, հիմա դրա ժամանակը չէ: Ցանկանում եմ վարսավիրություն սովորել, որպիսի ինքս կտրեմ քրոջս և եղբայրներիս մազերը…

Աղբյուր

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

20 տարեկանում 7 երեխաների հոգատար մայր, քույր, ոչ բոլորը այդպիսի ինքնազոհության կգնային, հարգանքի է արժանի
error: Content is protected !!