12-ամյա մատնահարդարը գումար է աշխատում եղբոր բուժման համար

Առլոտ Մուհամեդկալին ունի մեկ երազանք. դառնալ լավագույն մատնահարդար: Նա վեցերորդ դասարանում է սովորում՝ զուգահեռ զբաղվելով մատնահարդարմամբ: Նա ցանկանում է դառնալ այդ ոլորտի լավ մասնագետ, թանկարժեք ծառայություն մատուցել և դրա միջոցով գումար վաստակել, որպեսզի բուժի հիվանդ եղբորը:

Մայրը՝ Սանյա Ռախիմովան, որդու մասին խոսելիս չի կարողանում զսպել արցունքները: Նա հպարտ է, որ ունի այդպիսի տղա, ով ամեն կերպ ձգտում է օգնել մորը և հատկապես հիվանդ եղբորը:

Տասներկուամյա տղան կիսատ է թողել ուսումը, այլ մասնագիտություն ստանալու հեռանկարները՝ մասնագիտանալով մատնահարդարման մեջ: Եղբայրը դեռ երկու տարեկանից գամված է անկողնուն:

Առլոտն արդեն ունի իր մշտական հաճախորդները: Տղայի մասին հաճախորդները իմացել են ընկերներից, ծանոթներից: Մեկ անգամ օգտվելով նրա ծառայություններից՝ շատերը հավանել են նրա աշխատանքի ոճն ու որակաը և դարձել մշտական հաճախորդ:

Առլոտն իր վաստակած ողջ գումարը ծախսում է բացառապես եղբոր վրա և համապատասխան աշխատանքային նյութեր ձեռբ բերելու վրա:

Տղան հաճախորդների պակաս չունի

12-ամյա մատնահարդարը գումար է աշխատում եղբոր բուժման համար

Опубликовано Sputnik Արմենիա Четверг, 13 февраля 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

12-ամյա մատնահարդարը գումար է աշխատում եղբոր բուժման համար
error: Content is protected !!