11 նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ նա ձեզ չի սիրում, դուք նրա համար հարմար տարբերակ եք

Բոլորն էլ ձգտում են հանդիպել այն մեկին, ում հետ կկարողանան ապրել ու երջանիկ լինել: Իսկ ինչպե՞ս հասկանալ, որ դիմացինը սիրում է ձեզ և պատրաստ է լուրջ հարաբերությունների:

Մենք ստորև ներկայացնում ենք փաստեր, որոնք խոսում են այն մասին, որ ձեր կողակիցը ձեզ չի սիրում ու չի պատրաստվում լրջացնել հարաբերությունները.

  1. Նա միշտ զբաղված է և ժամանակ չունի ձեր կողքին լինելու համար ու հրաժարվում է հանդիպումներից:
  2. Նա չի ծանոթացնում ձեզ ընկերների ու ծնողների հետ: Եթե նա լուրջ նպատակներ է հետապնդում, ապա անպայման ձեզ կծանոթացնի մտերիմների հետ:
  3. Նա չի կիսվում ձեզ հետ, չի պատմում իր անցյալի ու առհասարակ կյանքի մասին:
  4. Դուք եք միշտ հանդիպումների նախաձեռնողը: Հարցը միայն հանդիպելուն չի վերաբերում, եթե դուք նրա համար կարևոր եք, ապա ամեն բան կանի, որպեսզի տեսնի ձեզ:
  5. Նա գրում է, բայց երբեք չի զանգում: Իհարկե որոշ մարդիկ չեն սիրում խոսել հեռախոսով, սակայն նա կձգտի խոսել ու լսել ձեզ:
  6. Դեզ համար տեղ չկա նրա ապագայի պլաններում: Որոշ տղամարդիկ խուսափում են խոսել ապագայի մասին, սակայն զգացվում է, որ մտածում են այդ ուղղությամբ:
  7. Նա շփվում է նախկին ընկերուհիների հետ: Եթե նա չի մտածում, որ նման պահվածքով վիրավորում է ձեզ, ուրեմն մտածելու պատճառ ունեք:
  8. Թաքցնում է զգացմունքները ուրիշների ներկայությամբ: Եթե նա չի ցանկանում ուրիշների մոտ ցույց տալ, որ սիրում է ձեզ, ապա դուք պետք է հրաժարվեք այդ հարաբերություններից:
  9. Նա հաճախ է պալնները փոխում: Նա ուշադրություն չի դարձնում ձեր զբաղվածությանը, իսկ պլաններ կազմելուց հաճախ է փոխում պայմանավորվածությունը:
  10. Դուք անհարմարավետության զգացողություն եք ունենում նրա ներկայությամբ:
  11. Նա չի ցանկանում ավելի լավ ձեզ ճանաչել: Առողջ հարաբերությունների դեպքում զույգերը միշտ ձգտում են ավելի շատ իրար մասին իմանալ ու իրար ճանաչել, իսկ հակառակի դեպքում դուք պետք է հրաժարվեք իրարից:
Оцените статью
11 նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ նա ձեզ չի սիրում, դուք նրա համար հարմար տարբերակ եք
Ես 100 %-ով վստահ եմ, որ իշխանությունը պահելու համար Ն. Փաշինյանը երբեք չի գնա բռնությունների ու կեղծիքների
error: Content is protected !!