«Ֆուլ Հաուս»-ի նոր եթերաշրջանում նոր կերպարներ են ավելացել

Մարտի 18-ից «Արմենիա» հեռուստաընկերությամբ կմեկնարկի «Ֆուլ Հաուս» նախագծի 9-րդ եթերաշրջանը, որի նկարահանումները սկսվել են դեռևս մեկ շաբաթ առաջ՝ մարտի 4-ին ու կընթանան մինչև մայիսի 7-ը, այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց օրերս ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը:

Նախագծի նոր եթերաշրջանում «Ֆուլ հաուսյան» ընտանիքին կմիանան ևս 3 դերասան՝ Անի Քոչարյանը, Արուսիկ Տիգրանյանն ու Ժորա Հովհաննիսյանը:

«Անի Քոչարյանը մարմնավորելու է Զառայի խորթ մորը՝ Աբուլիկի մայրիկին: Արուսիկը Մոսկվայից Հայաստան եկած աղջիկ է, ով բնակվում է Մուշեղի և Տամառայի տանը: Ժորայի կերպարն էլ Հայաստան վերադարձած սփյուռքահայ է:

Առաջին մի քանի սերիաներում կբացակայեն Աբուլիկն ու իմ կերպարանավորած Սերգեյը: Ու ասեմ, որ այս եթերաշրջանում ես կլինեմ մի փոքր այլ ձևաչափում», — մանրամասնեց Արմեն Պետրոսյանը:

Ինչպես նախորդ եթերաշրջաններից յուրաքանչյուրն, այս մեկը ևս, բաղկացած կլինի 24 մասից: Նկարահանումները տեղի են ունենում նույն տաղավարներում:

Հատկանշական է, որ «Ֆուլ Հաուս»-ը ժամանցային այն նախագծերից է, որը, չնայած երկարակեցությանը, չի հասցրել ձանձրացնել հեռուստադիտողին: Հարցին՝ լավ սցենա՞ր, համոզիչ խա՞ղ, թե այլ հանգամանքով է պայմանավորված այս դիտողականությունը, պրոդյուսերը պատասխանեց.

«Անկեղծ ասած՝ ես չեմ կարող միայն մեկ բան առանձնացնել: Յուրաքանչյուր նախագծի հաջողություն կախված է տարբեր գործոնների սինթեզից: Չի կարող սցենարը, դերասանական խաղը, կամ մեկ այլ գործոն վատը լինել ու դա չանդրադառնա եթերաշրջանի վարկանիշի վրա:

Երևի մեզ մոտ ստացվել է ամեն ինչն անել մեր առավելագույն հնարավություններով, դրա համար էլ հաջողել ենք: Եվ հետո, անկեղծ՝ մենք մեր «Ֆուլ Հաուս»-ը սեփական երեխայի պես ենք սիրում, ինչն արտահայտվում է նաև մեր՝ այդ պրոյեկտի նկատմամբ մոտեցումով ու վերաբերմունքով»:

Նկարահանումների ավարտից անմիջապես հետո «Ֆուլ Հաուս»-ի ստեղծագործական կազմը հյուրախաղերով մեկնելու է ԱՄՆ, Մեքսիկա:

Աղբյուր՝ Aysor.am

Оцените статью
«Ֆուլ Հաուս»-ի նոր եթերաշրջանում նոր կերպարներ են ավելացել
Հրեական 35 սրամիտ ասացվածք, որոնք Ձեզ անկասկած դուր կգան և շատ բան կսովորեցնեն
error: Content is protected !!