Ֆիտնեսի հայտնի մարզիչը տեղադրեց համացանցում այս լուսանկարը․ 4 ժամ անց բժիշկները նրան սարսափելի ախտորոշում տվեցին

Շատերը ասում են, որ քաղցկեղը 21-րդ դարի ժանտախտն է։ Եվ դրա հետ դժվար է չհամաձայնվել։ Երևի թե բոլորն են լսել այդ հիվանդության մասին, կամ էլ տեսել ֆիլմերում, թե ինչպես են մարդիկ տառապում այդ հիվանդությունից։

Այս նյութի գլխավոր հերոսուհին ֆիտնեսի մարզիչ՝ Վիկի Վինեսն է։ Աղջկա մոտ նույնպես ախտորոշել էին քաղցկեղ, սակայն 18 ամիս հետո այն բանից, երբ հայտնվել էին առաջին  ախտանիշները։ Իսկ ամեն ինչ նրա պատճառով էր, որ Վիկին ընդհանրապես նման չէր այդ հիվանդությամբ տառապող մարդու։

Այդ կես տարին բժիշկները մտածում էին, որ աղջկա մոտ ասթմա է։ Դրա համար էլ Վիկին որոշել էր կիսվել իր պատմությամբ սոց․ կայքերից մեկում՝

«Երբ խոսում են թոքերի քաղցկեղի մասին, մարդիկ պատկերացնում են իրենց ինչպես փորձառու ծխողներ, սակայն դա իրականում այդպես չէ։ Հիվանդությունը կարող է հայտնվել ցանկացած մարդու մոտ և դրա մասին պետք է մտածել»-ասում է Վիկին։

Աղջիկը երբեք չի ծխել, միշտ զբաղվել է սպորտով և հիանալի տեսք ունի։ Դրա համար էլ երբ նա իմացավ, որ ունի թոքերի 4-րդ կարգի քաղցկեղ, ուղղակի շոկի ենթարկվեց։

Այս ամենի պատճառը հետևյալն է՝ ոչ միշտ է քաղցկեղով հիվանդ մարդը ունենում հիվանդի տեսք։

Հիմա Վիկին պատրաստվում է սկսել բուժումը։ Աղջիկը նորից հաճախում է մարզասրահ, քանի որ դա նրան տալիս է ավել ուժ, որը պետք կգա հետագայում հիվանդության դեմ պայքարելիս։

Նաև նա ուրախ է, որ իր գրառումը դարձել է հայտնի և նրա մասին գրել են շատ աշխարհահռչակ հրատարակություններ։ «Հուսով եմ, որ իմ պատմությունը կոգեշնչի մարդկանց, ովքեր ունեն մշտական հազ, որպեսզի գնան բժշկի» ավելացրեց Վիկին։

Ուզում եմ ցանկանալ այս ուժեղ աղջկան, որպեսզի նրա պայքարը այդ սարսափելի հիվանդության դեմ ավարտվի հաջողությամբ։ Իսկ բոլոր մնացած մարդկանց՝ լսեք նրա խորհուրդներինց և ավելի շատ ժամանակ հատկացնել ձեր առողջությանը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ֆիտնեսի հայտնի մարզիչը տեղադրեց համացանցում այս լուսանկարը․ 4 ժամ անց բժիշկները նրան սարսափելի ախտորոշում տվեցին
error: Content is protected !!