Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի , Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է

Ալբերտ Ազարյանը ծնվել է Արցախում, հետո տասնամյա հասակում տեղափոխվել է հոր ծննդավայր՝ Վանաձոր (Կիրովական): Այստեղ էլ նա սկսում է զբաղվել սպորտով: Նա իր երեք ընկերների հետ շուտով քաղաքում հռչակվում է որպես հրաշալի մարզիկ:

Հոր ու եղբոր ցավալի մահվանից հետո ընտանեկան հոգսերը հոգալու համար Ալբերտն ընդունվում է դարբնի մոտ որպես աշակերտ: Հենց այդ տարիներին մուրճով հաճախակի հարվածելու շնորհիվ նրա բազուկների մկանները հրաշալիորեն ամրանում են: Դրանից հետո սպորտային կարողություններն Ալբերտի մոտ ավելի են կատարելագործվում:

Շուտով Ալբերտին առաջարկում են Երևան տեղափոխվել: Նա տեղափոխվում է՝ ընդունվելով ֆիզկուլտուրայի տեխնիկում: Սովետական միության առաջնությունում ներկայացված էր նաև Ալբերտը: Օղակներով խաչ պահելու համար Ալբերտը սահմանվածից երկար է պահում օղակները: Որոշ քննարկումներից հետո նրան ընդունում են հավաքական թիմի մեջ՝ պայմանով, որ խաչեր անելու ընթացքում իր սովորության համաձայն պետք է չխոսի:

Ալբերտ Ազարյանի օղակներով արված խաչերը շուտով սկսեցին անվանել հենց իր անունով՝ ազարյանական:

Ազարյանի այս և այլ հետաքրքիր պատմությունների մասին կարող եք իմանալ ստորև կցված տեսանյութում:

Оцените статью
Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի, Ասիական խաղերի , Եվրոպայի չեմպիոն Ալբերտ Ազարյանի ծննդյան օրն է
Շները երկրորդ անգամ են մտել Կենդանաբանական այգի. այգու տնօրենը հրաժարականի դիմում է գրել
error: Content is protected !!