Անսովոր դեպք օդանավակայանում. պաշտոնյային բեռներ փոխադրող սայլակով են տեղափոխել

Ամանորյա օրերին ռուսական օդակայաններից մեկում աննախադեպ դեպք է գրանցվել: Ղեկավար պաշտոն զբաղեցնող Ա. Պադկոլզինը ինքն իրեն կառավարել չկարողանալու աստիճան հարբած վիճակում օդանավակայանում սկսել է անկանոն պահվածք դրսևորել խախտելով հասարակական կարգ ու կանոնը:

Ոստիկանները նրան փորձել են կարգի հրավիրել, սակայն Պադկոլզինը չի ենթարկվել, իսկ այն բանից հետո, երբ նրան փորձել են բաժին տանել, նա ընդդիմացել է, հրաժարվել է ենթարկվել՝ ձևացնելով թե իբր ոտքերն իրեն չեն ենթարկվում:Դրանից հետո ոստիկանները նրան տեղափոխել են բեռների համար նախատեսված սայլակի միջոցով, իսկ մարդիկ այդ տեսարանը նկարահանել և տեղադրել են սոցիալական ցանցեր:

Հետագայում ոստիկանությունը բացատրական հայտարարություն է տարածել, որով մանրամասնել է տեղի ունեցածի հանգամանքներն ու պատճառները: Ղեկավարությունը ներողամտությամբ է հարցին մոտեցել և այլ քայլերի չի դիմել պաշտոնյայի նկատմամբ նման գործողություններ իրականացնելու համար:

Կից ներկայացնում ենք դեպքի վիդեո տարբերակը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Անսովոր դեպք օդանավակայանում. պաշտոնյային բեռներ փոխադրող սայլակով են տեղափոխել
error: Content is protected !!