Քիմ Քարդաշյանը կրկին աշխարհին հիշեցնում է Հայաստանի մասին

Հայոց մշակութային բազմադարյա նմուշօրինակներն իրենց արժեքային կարևորությունը պահպանել են մինչ արդի ժամանակները: Հարյուրամյակների խորքից բազմապատկվում է հնամենի նմուշների ինքնատիպությունը, քանզի, իրենց մեջ ամփոփելով հարյուրամյակների փոշին՝ այլևս արխայիկ են:

Տրամաբանական այսպիսի սկզբունքով են հնամենի զարդանմուշներին մոտենում արվեստի իսկական գիտակները:

Արդի շրջանի հայ և այլազգի արվեստասեր ու բարձրաճաշակ մշակութային սիրահարների ասպարեզում մեծ պահանջարկ է ձեռք բերել հայկական հին արծաթյա զարդերը, հատկապես վզնոցները:

Այդ վզնոցները չեն վրիպել նաև վերջերս Հայաստան եկած Քիմ Քարդաշյանի նրբաճաշակ աչքից: Նա ոչ միայն անձամբ էր կրում դրանք, այլև դրանցով զարդարում էր իր երեխաների պարանոցը:

Այս հանգամանքին անդրադարձ էր կատարել նաև Սիրուշոն՝ ակնարկելով, որ Քիմը զարդարվել է իր տեսահոլովակներից մեկում իր իսկ կրած վզկապով:

Բոլորովին վերջերս Քարդաշյան քույրերը հայկական արծաթյա վզնոցներով նոր ֆոտոներ են հրապարակել Հայաստանից:

Լինելով հետաքրքրասեր աչքերից չվրիպող անհատականություններ՝ նմանատիպ քայլերով Քարդաշյանները ևս մի առիթ են ստեղծում՝ աշխարհին  Հայաստանի և հայոց մշակութայնության մասին հիշեցնելու:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Քիմ Քարդաշյանը կրկին աշխարհին հիշեցնում է Հայաստանի մասին
error: Content is protected !!