Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է. մի սիրո պատմություն

Որքան ռոմանտիկ, նույնքան և ըմբոստ ու համարձակ հանճար էր Տերյանը: Նրա երսունհինգամյա կյանքը լի էր ստեղծագործական վերելքներով, բազում փորձություններով, դժվարություններով ու սիրային տարբեր արկածներով:

Տերյանի սիրելիների շարքում ամենից վառ կանանցից մեկը Անթառամ Միսկարյանն է եղել, ով Տերյանի կուրսընկերոջ քույրն էր: Նրանց հանդիպումը եղել է Մոսկվայում: Նրանց հարաբերությունները դուրս էին եկել սովորական աղջիկ-տղա փոխհարաբերություններից՝ վերածվելով վերանձնային հարաբերությունների:

Անթառամի ու Տերյանի հարաբերությունները շարունակվել են շատ երկար: Թեև Անթառամի հետ ծանոթանալուց հետո Տերյանն ամուսնանում է Սուսաննա Պախալովայի հետ, բայց շարունակում է շփվել, նամակագրական կապի մեջ գտնվել Անթառամի հետ:

Տերյանը Սուսաննայի հետ ընտանեկան կյանքի ընթացքում ունեցել է երկու զավակ, որոնք երկուսն էլ մահանում են: Տերյանը Սուսաննայից է վարակվում թոքախտ հիվանդությամբ:

Տերյանի կողքին կյանքի վերջին շրջանում հայտնվում է Անահիտ Շահիջանյանը, ով էլ նրա հետ է լինում գրողի հիվանդության ընթացքում՝ ցանկանալով փրկել սիրելիին: Անահիտը ընդամնեը 19 տարեկան աղջիկ էր, սակայն ուներ հստակ կողմնորոշում ու համառ կամք:

Նրան քննադատում էին իրենից տարիքով մեծ, հիվանդ մեկի հետ կյանքը կապելու համար: Պոետի մահից ամիսներ անց ծնվում է նրանց դուստրը, որին Անահիտն անվանում է սիրելի ամուսնու նախկին սիրելիներից մեկի՝ Նվարդի անունով:

Оцените статью
Փետրվարի 9-ը Վահան Տերյանի ծննդյան օրն է. մի սիրո պատմություն
Անցորդ կինը հանկարծ  փողոցում գտավ մի   նորածին երեխա, որն  արկղի մեջ էր
error: Content is protected !!