Փաշինյանն ազնիվ մարդ է և ամեն ինչ անում է, որ մենք մեզ լավ զգանք. Աշոտ Եդիգարյան

Աշոտ Եդիգարյանը, որ հանրությանն առավել հայտնի է հեռուստանախագծերից ու ֆիլմերից: Նա խոսել է իր անցած ուղու, ոգեշնչումների ու իրեն հանդիպած հետաքրքիր իրադարձությունների մասին:

Նա վերհիշել է, թե ինչպես է ռեժիսորական կրթությամբ մուտք գործել թատերական ասպարեզ, խաղացել բավականին հետաքրքիր դերեր, որոնք մինչ հիմա սիրով ու կարոտով է հիշում:

Նկարահանումների և անցած տարիների մասին դերասանը միայն հաճելի նոստալգիայով է հիշում՝ չնայած ժամանակի դժվարություններին: Նա հիշում է, թե ինչպես էին նկարահանման հրապարակում նույնիսկ ծխախոտը կիսովի ծխում, քանի որ դժվար ժամանակներ էին, ամեն ինչ սղություն:

Աշոտ Եդիգարյանը հիշում է, թե ինչպես են իրեն ժամանակին գնահատել հայտնի ու լուրջ ռեժիսորները, բայց հանգամանքների բերումով նա չի հասել այն հաջողություններին, որին արժանի էր իր տաղանդի շնորհիվ:

Աշոտ Եդիգարյանը անդրադարձ է կատարում նաև ներկայիս քաղաքական զարգացումներին: Նա իր դրական վերաբերմունքն է հայտնում ներկայիս կառավարության ղեկավարի նկատմամբ: Նա իր լավատեսությունն է հայտնում՝ նշելով, որ բարենորոգումների արդյունքն արդեն նկատելի է, մնում է միայն չխանգարել:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Փաշինյանն ազնիվ մարդ է և ամեն ինչ անում է, որ մենք մեզ լավ զգանք. Աշոտ Եդիգարյան
error: Content is protected !!