Ցմահ դատապարտվածը ադապտացվում է հանրությանը. նա առաջինն այցելել է մահացած տղաների հարազատներին

Աշոտ Մանուկյանը քսանչորս տարի ուշացումով վերադարձել է ընտանիք: Նա ազատության մեջ սկսել է ադապտանալ՝ փորձելով հավաքել, ի մի բերել բանտային տարիներին արված գիտական ուսունասիրությունները և իրականացնել դրանց հետ կապված իր ծրագրերը:

Աշոտին մտահոգում է կալանավայրում գտնվող դատապարտյալների հոգեկան վիճակը: Նա աշխատում է ուղղման հոգեբանության թեզի վրա, մշակում թեստեր, որոնք կօգնեն բանտարկյալների հետ աշխատող հոգեբաններին ավելի հստակ ու ճիշտ աշխորոշում տալ:

Նա սեփական փորձով գիտի, թե որքան կարևոր է բանտարկյալի հոգեվիճակի ուսումնասիրությունը, և թե որքան իմիջիայլոց է դա արվում ներկայումս: Նա նպատակ ունի փոփոխության ծրագրեր ներկայացնել այն օղակներին, որոնց աշխատանքին անձամբ ծանոթ է և փոփոխության անհրաժեշտություն է տեսել:

Աշոտը շատ անելիքներ ունի, իսկ ազատություն ստանալով՝ նա առաջին հերթին այցելել է տուժողների հարազատներին, ովքեր իրեն վաղուց են ներել, իսկ հիմա ժամանակն է, որ ինքն իրեն արդարացնի նրանց, ինքն իր ու ծնողների առաջ:

https://www.facebook.com/lurer.1tv/videos/179063943327498/?t=78

Оцените статью
Ցմահ դատապարտվածը ադապտացվում է հանրությանը. նա առաջինն այցելել է մահացած տղաների հարազատներին
Պատրաuտում ենք տնական շոկnլադ. Այլևu խանnւթից չեք գնի
error: Content is protected !!