Ցանկանո՞ւմ եք ավելի լավ ճանաչել նոր ծանոթին՝ տվեք նրան ընդամենը մեկ հարց

Ցանկանո՞ւմ եք ավելի լավ ճանաչել նոր ծանոթին՝ տվեք նրան ընդամենը մեկ հարց

Նոր մարդկանց հետ ծանոթանալիս՝ կլինի դա կոլեգա, ընկեր թե պոտենցիալ ռոմանտիկ զուգընկեր, շատ դժվար է միանգամից ճիշտ կարծիք կազմելը: Մարդիկ ջանք չեն խնայում, որպեսզի թվան ավելի լավը, քան իրականում կան:

Այսպիսով, ինչպե՞ս տարբերել ցորենը որոմից: Ինչպե՞ս տեսնել մարդու իրական դեմքը, ում շատ վաղուց չեք ճանաչում:

Ըստ գիտնականների՝ նման միջոց, ամեն դեպքում, գոյություն ունի: Համաձայն մի շատ ոչ հին հետազոտության՝ կա մի հարց, որն օգնում է խորությամբ ճանաչել մարդուն, տեսնել նրա թաքնված որակները:

Բանն այն է, որ մեր մասին շատ բան է պատմում մեր ունեցած կարծիքը մյուսների մասին:  Լավ մարդը ունակ է տեսնել մյուսների կլուսավոր կողմերը, կարող է արդարացնել անգամ երկիմաստ արարքները: Եվ հակառակը, նրանք ովքեր կյանքից գոհ չեն, երջանիկ չեն, շրջապատող աշխարհը տեսնում են մռայլ գույներով՝ գնահատականը մարդկանց մասին բացասական է լինում: Սա վերաբերում է ինքնասիրահարված և ասոցիալ անձանց:

Մարդը, ով սովոր է մարդկանց մասին չարախոսել, հաճախ են տառապում հոգեբանական խանգարումներով և հակված են դեպրեսիայի: Այնպես որ, եթե ցանկանում եք ճանաչել նոր ծանոթին ավելի լավ, հարցրեք նրա կարծիքը երրորդ անձի մասին: Եվ ուշադիր լսեք. ասում են  մեզ շրջապատող մարդիկ մեր հայելին են, այդ պատճառով, ամենայն հավանականությամբ, պատասխանելով նման հարցի՝ ձեր զրուցակիցը բացահայտում է իր անձնական որակները:

Ինչպես տեսնում եք սիտուացիան նման է երկսայր սրի. մի կողմից մենք հաստատապես  կարող ենք ճանաչել մեզ շրջապատող մարդկանց, մյուս կողմից մտածել՝ արդյո՞ք մենք այնքան լավն ենք ինչքան ուզում ենք , որ մեր մասին մտածեն շրջապատում:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Ցանկանո՞ւմ եք ավելի լավ ճանաչել նոր ծանոթին՝ տվեք նրան ընդամենը մեկ հարց
Սա լավագույն դեսերտն է թեյի հետ․ Իսկ խանութից գնած կոնֆետների մասին կարող եք մոռանալ
error: Content is protected !!