Օրերս ԱՄՆ-ում մի հետաքրքիր ու գեղեցիկ միջադեպ է գրանցվել: Հայրը դժվար կացության մեջ էր հայտնվել, քանզի զավակի ծննդյան տարեդարձն էր, որին երեխան սպասել էր ուղիղ մեկ տարի, այն հետաքրքիր ու գեղեցիկ անցկացնելու պլաններ մշակել, իսկ հիմա կորոնավիրուսի պատճառով ստիպված է առանց ընկերների, հյուրերի նշել այն:
Տղան շատ վատ վիճակում էր, նա տխուր է, որ բացի ընտանիքի անդամներից իրենց ոչ ոք չի շնորհավորելու: Բայց ահա հայրը հետաքրքիր հնար է գտնում: Նա զանգում է ոստիկանությունը, պատմում իրենց տանը տիրող իրավիճակի մասին և ասում, որ երեխան արդեն գծվում է այս վիճակից:
Քիչ անց այն ինչ տեղի ունեցավ նրանց բակում, զարմանալի էր ոչ միայն այդ ընտանիքի անդամների, այլ նաև ամբողջ աշխարհի համար: Հոր զանգից շատ չանցած նրանց բակում հայտնվում են ոստիկանական մեքենաների շարասյուն՝ լուսարձակներով ու ձայնային ազդանշաններով:
Նրանք շնորհավորում են տղային՝ հեռվից-հեռու ողջունելով, երգելով ու հեռանում: Տղան երջանիկ է: