Տղամարդը վիրահատությունից հետո արթնացել է եւ հայտնաբերել, որ մի անծանոթ կատվի հետ է գրկախառնված քնել

Երբեմն կենդանիները գիտեն, թե ինչպես պետք է ճիշտ բուժել մարդկանց:


Այս լուսանկարը Twitter-ում հրապարակել է նորզելանդացի Էնդրյու Ֆալլոնը։ Նրա վրա պատկերված է նրա քնած հայրը, որի վրա հարմարավետորեն տեղավորվել է կատուն։ Բայց ահա թե ինչ հետաքրքիր բան, տանը կատուներ երբեք չեն եղել. Որտեղի՞ց է հայտնվել այդ կենդանուն։

Էնդրյուն պատմել է, որ վերջերս իր հայրը վիրահատվել է։ Վերականգնումից հետո տղամարդը հիվանդանոցից տուն է վերադարձել։ Էնդրյուի մայրը ինչ-որ գործերով դուրս է եկել տանից եւ չի փակել դուռը:

Տան մոտ մի կատու էր զբոսնում։ Կենդանին տեսել է կիսաբաց դուռ եւ որոշել ներս մտնել։ Հայտնվելով սենյակում, կատուն զգացել է, որ այս քնած մարդուն օգնություն է հարկավոր: Նա բարձրացել է եւ տեղավորվել նրա կրծքին:

Երբ Էնդրյուի մայրը տուն է վերադարձել՝ զվարճալի պատկեր է հայտնաբերել։ Նախքան արթնացնելը իր ամուսնուն, նա լուսանկարել է նրանց: Մեծ անակնկալ էր տղամարդու համար, երբ նա արթնացավ եւ տեսավ կենդանուն:

Էնդրյուն հրապարակել է հոր լուսանկարը սոցիալական ցանցերում։ Նա կարծում էր, որ միայն մտերիմները կտեսնեն այն, բայց լուսանկարը այնքան է տարածվել, որ մի քանի օրվա ընթացքում նրանով կիսվել են քվելի քան 70 000 մարդ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տղամարդը վիրահատությունից հետո արթնացել է եւ հայտնաբերել, որ մի անծանոթ կատվի հետ է գրկախառնված քնել
error: Content is protected !!