«Տեր, տուր ինձ մարդ լինելու պարծանքը» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով գիշեր․․․

«ՏԵՐ, ՏՈՒՐ ԻՆՁ ՄԱՐԴ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՐԾԱՆՔԸ» ԱՂՈԹՔՈՎ`
ԲԱՐԻ, ԽԱՂԱՂ ՈՒ ԱՊԱՀՈՎ ԳԻՇԵՐ…

Աստված իմ, այնպես արա, որ երբեք չմոռանամ
երախտագիտությունս հայտնել Քեզ կյանքիս համար: 
Քանզի կյանքը Քոնն է, Դու Հայրն ես ամբողջ կյանքի, Դու կամեցար ինձ իբրև որդի, որ ծնվել է Բերկրանքի համար:
Տուր ինձ մարդ լինելու պարծանքը,
ոտքի կանգնած մարդ, ինչպես Դու կամենում ես,
որ Քեզնից ընդունում է հրաշալի առաքելությունը՝
ինքնուրույն կազմավորվելու, վեր խոյանալու, աճելու,
արժեքներով հարուստ և ազատ քայլելու համար
այս ճանապարհով, որն իմ առջևում է:
Պարգևիր ինձ շնորհն՝ ընդունելու կյանքը
ամբողջ սրտով, բազուկներիս ողջ կարողությամբ,
որովհետև ծնողներս կյանքն ավանդեցին ինձ սիրով,
նույնիսկ եթե դա սեր էր թերևս տկար ու դյուրաբեկ,
պատասխանատու եմ այս կյանքի համար, որն այն ինձ պարգևել են: Օգնիր ինձ երբեք չմսխել կյանքս, կյանքը մարմնի, որ աճում է, հոգու` որ ցրվում է:
Եվ չհափշտակեմ կյանքն ուրիշների, այլ միմիայն ընդունեմ, փարվեմ, երբ ուրիշներն այն նվիրում են ինձ:
Եվ այն փակ չպահեմ սրտիցս ներս,
փոխանակ նվիրելու մերձավորներիս, որոնք զուրկ են նրանից, քանի դեռ այն չեմ կիսում նրանց հետ:
Հեղիր իմ մեջ Քեզ մշտապես փնտրելու փափաքը,
Քեզ հանդիպելու, ճանաչելու և սիրելու համար,
և Քո հետ դառնալու համար այն մտերիմ ընկերը, որ Դու փափաքում ես, ընդունելով Քո Կյանքն իմ կյանքի մեջ,
որ իմ ծաղիկներն ու պտուղները լինեն նաև Քոնը, իմը լինելուց բացի: Օգնիր ինձ քայլել առանց ցանկանալու իմանալ, թե յուրաքանչյուր դարձվածքի ետևում
ի՛նչ է ինձ վերապահում Ճանապարհը.
ո՛չ թե միտքս ամպերի մեջ, այլ՝ ոտքերս գետնին ամուր դրած, իսկ ձեռքս՝ Քո ձեռքին տված:
Այսպես, Տեր, տնից դուրս կգամ վստահ ու զվարթ
և անվախ կընթանամ անհայտ Ճանապարհով,
քանզի կյանքն իմ առջևում է, բայց Դու իմ հետ ես քայլում:
ԱՄԵՆ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

«Տեր, տուր ինձ մարդ լինելու պարծանքը» աղոթքով՝ բարի, խաղաղ ու ապահով գիշեր․․․
error: Content is protected !!