Տեսեք թե ինչպիսին է մայրական բնազդը

Այս մորն արժե մրցանակ տալ հանգստությունը պահպանել կարողանալու եւ մարդու բարեկամը մնալու համար, նույնիսկ եթե նա նախատում է իր ձագերին: Տեսանյութում տղամարդը նստած է հատակին եւ կշտամբում է լաբրադոր ցեղատեսակի ութ քոթոթներին: Նրանք բոլորն զգաստ նստած են տեղում եւ լսում են լրջադեմ մարդուն։

Ինչ-որ պահի տերը ձեւացնում է, թե խիստ զայրանում է փոքրիկների վրա եւ հանում է հողաթափը, ասես ցանկանում է հարվածել նրանց: Բայց հենց որ ձեռքը բարձրացնում է խփելու, քոթոթների մայրը կայծակնային արագությամբ կանգնեցնում է նրան, թաթերով խփում տղամարդու ձեռքին, իսկ հողաթափն աշխատում է խլել ատամներով:

Շունը գովեստի է արժանի այն բանի համար, որ նա ձագերին պաշտպանում է հանգիստ կերպով, առանց ագրեսիայի ու չարության, կարծես պարզապես ասում է: «Դե, հանգստացիր, նրանք ոչ մի վատ բան չեն արել»:

Աղբյուրը՝ 168.am

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տեսեք թե ինչպիսին է մայրական բնազդը
error: Content is protected !!