Տարեցների խնամքի կենտրոնում 85-ամյա պապն ու 70-ամյա տատն ամուսնացել են Սուրբ Սարգսի տոնին

Սիրո անչափելիության ու անսահմանության մասին կրկին անգամ մտորելու առիթ են տվել Գևորգ պապին ու Ջեմմա տատին՝ վաղ ծերության տարիքում որոշելով վերստին միավորվել ամուսնական կապերով:

Ութսուննանց Գևորգը և յոթանասունի շեմը հաղթահարած Ջեմման օրերս ամուսնացան հենց տարեցների խնամքի կենտրոնում:

Գևորգ պապի հագուկապի մասին հոգ է տանում հենց կենտրոնի տնօրենը՝ Հ. Մանուկյանը:

Կյանքի բավականին հետաքրքիր ու բովանդակալից ճանապարհ անցած այս զույգը ծանոթացել է հենց այս խնամքի կենտրոնում:

Ժամանակին ընտանիքի ու զավակների տեր անձիք ներկայումս ապրում եննորովի իմաստավորված կյանքով՝ մեկը մյուսի համար:

Այժմ երկուսի կողակիցներն էլ լքել են կյանքը, իսկ իրենք էլ բախտի բերումով հայտնվել են մի կենտրոնում, որտեղ գտել են իրար:

Այստեղից նրանց համար կյանքի նոր էջ է բացվում:

Տիկին Ջեմման ավելի պահպանողական է մոտենում ամեն հարցին. նա ապագա նոր ամուսնուն նույնիսկ եղբոր հետ է ծանոթացրել ու նրանից թույլտվություն խնդրել:

Խոր ծերության ոլորաններում իրար գտած զույգը միավորման պորհրդանշական օր է ընտրել՝ սուրբ Սարգսի տոնը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տարեցների խնամքի կենտրոնում 85-ամյա պապն ու 70-ամյա տատն ամուսնացել են Սուրբ Սարգսի տոնին
error: Content is protected !!