Տատիկը թոռնիկին էր թողել տունը և երազում եկել էր նրան օգնելու

Ուսանողական տարիքում ես ապրում էի ծնողներիս հետ:Երբ տատիկս մահացավ,իր տունը կտակեց ինձ: Մենք շատ մտերիմ էինք ,սիրում էինք երեկոյան ընտանեկան հավաքույթներ կազմակերպել:Նա միշտ ինձ պաշտպանում էր,երբ ծնողներս բարկանում էին ինձ վրա:

Ես նրան ամեն ինչ վստահում էի,հենց այդ պատճառով էլ տատիկիս որոշումը ոչ ոքի չզարմացրեց: Այս ամենից եհտո ես տեղափոխվեցի տատիկիս տուն,որոշեցի միայնակ ապրել և աշխատել: Անկեղծ ասած այդ ամենն այդքան էլ հեշտ չէր:Շատ դժվար էր համատեղել աշխատանքն ու համալսարանը:Եկավ մի պահ,երբ ես կարողացա գնել իմ երազանքների մոտոցիկլետը:

Երջանկությունս երկար չտևեց,քանի որ ես շուռ եկա և կոտրվածքներ ստացա: Երբ ես արդեն լավացա,մեր ընտանիքում նոր աղետ դժբախտություն եղավ.մայրիկս հիվանդացավ: Նրանց շտապ վիրահատություն էր անհրաժեշտ:Մենք որոշեցինք վաճառել տունը:

Մինչ մենք գնորդ էինք փնտում,ես այդ տանն էի ապրում:Մայրիկի դեպքերից հետո ես սկսել էի տատիկիս նկարի հետ շատ խոսել,ես նրա կարիքը շատ ունեի:Գիշերը ես երազումս տատիկիս տեսա,նա մոտեցավ սենյակի անկյունում դրված ծաղիկին և նստեց դրա կողքին:Ես առավոտյան հիշեցի,որ այն վաղուց չեմ ջրել և կարծեցի,թե դա ուղղակի նշան էր: Հաջորդ գիշեր տատիկս կրկին եկավ երազիս:

Նա կրկին մոտեցավ ծաղիկին ու փորձեց այն տեղաշարժել,սակայն ապարդյուն:Երազս իսկապես շատ իրական էր թվում,առավոտյան ես մոտեցա ծաղիկին ու հասկացա,որ չեմ կարողանում այն տեղաշարժել: Հենց այդ գիշեր ես կրկին նույն երազը տեսա,սակայն այս անգամ տատիկս գետնին գցեց ծաղիկը,և այն կոտրվեց:Առավոտյան ես որոշեցի ամեն գնով տեղաշարժել ծաղիկը:

Դուք չեք էլ պատկերացնի իմ զարմանքը,երբ ես տեսա ծաղիկի մեջ տատիկիս պահած ոսկեղենն ու գումարը: Ինձ շատ էր հուզել այն փաստը,որ տատիկը այնտեղ զգացել էր ,որ մենք օգնության կարիք ունենք: Այս գտածոյի շմորհիվ մենք կարողացանք վիրահատել մայրիկին և պահպանել տունը:

Оцените статью
Տատիկը թոռնիկին էր թողել տունը և երազում եկել էր նրան օգնելու
Ահա, թե ինչու են շատերը տանը դափնու տերև այրում. իմանալով պատճառը՝ դուք ևս նույնը կանեք
error: Content is protected !!