Տասնվեցամյա Հակոբն իր ձայնային տվյալներով գերել է ֆրանսիացի երաժշտասերներին

Հակոբը 16 տարեկան է, բայց արդեն հասցրել է նվաճել ֆրանսիացի երաժշտասեր հասարաության սիրտը: Նա անցել է երաժշտական բավականին հետաքրքիր ճանապարհ, մասնակցել է մի շարք մանկապատանեկան մրցույթների, նախագծերի, ընդ որում՝ հրաշալի հանդես գալով:

Հակոբ Ղասանյանը երգերի ընտրության հարցում մեծ ճաշակ ու նրբանկատություն է դրսևորում: Նա հանդես է եկել Շառլ Ազնավուրի, Լեոնարդ Քոհենի և այլ հանրահայտ, հետաքրքիր երգիչների երգերի կատարմամբ:

Երբ լրանում է Հակոբի 12 տարին, նա մի որոշակի դադար է տալիս՝ ձայնի փոփոխության հետ կապված, իսկ հիմա նա նորից սկսել է վերակերտել սեփական կարիերան՝ իր վրա հրավիրելով երաժշտասեր ֆրանսիացիների, ինչպես նաև լրատվամիջոցների ուշադրությունը:

Այժմ Հակոբը մասնակցում է ֆրանսիական «Ձայնը» նախագծին, նա հուսով է, որ կույր լսումների փուլը բարեհաջող ընթացք կունենա:

Оцените статью
Տասնվեցամյա Հակոբն իր ձայնային տվյալներով գերել է ֆրանսիացի երաժշտասերներին
Ադրբեջանցիներին երգով մոլորեցրած առաջին կին հրամանատարը. Ջեմմա Հովհաննիսյան
error: Content is protected !!