Տասներկուամյա Ադելիա Պետրոսյանը ռուսական գեղասահքի ծագող աստղն է

Ադելիա Պետրոսյանն ընդամնեը տասներկու տարեկան է և արդեն հասցրել է մեծ հաջողությունների հասնել գեղասահքի ոլորտում: Նա մարզվում է ռուսական «Խրուստալնայա» կոչվող սահադաշտում:Աղջնակի գրանցած հաջողություններով հիացած են բոլորը:

Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ մանկական գեղասահքի առաջնությունն անցել է շատ բարձր մակարդակով: Երեխա մասնակիցները կարողացել են այնպիսի արդյունքներ գրանցել, ինչպիսին դժվարանում են անել նույնիսկ մեծահասակները: Երբեմն երեխաներն իրենց ցատկերով ու վարպետությամբ գերազանցել են գեղասահքի մեծահասակ վարպետներին:

Փետրվարի 8-ին Սարանսկում կայացել է գեղասահքի մանկական առաջնություն, որի ժամանակ Ադելիան կարողացել է զբաղեցնել վեցերորդ հորիզոնականը՝ իր արդյունքներով գերազանցելով ավելի փորձառու Աննա Ֆրոլովային և Քսենյա Սինիցինային:

Ռուսական լրատվամիջոցներում հատուկ հոդվածներով անդրադառնում են գեղասահքի նոր ծագող աստղին՝ Ադելիային՝ նրան համեմատելով Եվգենի Մեդվեդևի և Ադելին Սոտնիկովի հետ: Մասնագետները սկսնակ աղջնակի համար բավականին խոստումնալից ապագա են կանխատեսում:

Նշենք, որ Ադելիան միակ հայ գեղասահորդը չէ ռուսական միջավայրում, որով հիանում են բոլորը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Տասներկուամյա Ադելիա Պետրոսյանը ռուսական գեղասահքի ծագող աստղն է
error: Content is protected !!