Տասը տարեկան հասակից անկողնուն գամված տղան այսօր արդեն ինքնուրույն քայլում է

Տղան հիվանդանոց է դիմել երկու տարի առաջ՝ մանկական ուղեղային կաթվածի ախտորոշմամբ:

Նրան բուժող բժիշկը՝ Հովսեփ Դանիելյանը, պատմում է, որ հիվանդանոց դիմելուց և ստացիոնար բուժման անցնելուց հետո տղան վիրահատական միջամտությունների է ենթարկվել, որոնց արդյունքում տասը տարի քայլել չկարողանալուց հետո տղան սկսել է քայլել: Վիրահատությունների ժամանակ կատարվել է սրունքի ծալիչների երկարացում: Երկամյա բուժման ընթացքում տղայի մի ոտքի վրա իրականացվել է 4 վիրահատություն, իսկ մեկ տարի անց՝ մյուս ոտքի վրա:

Բժիշկը նշում է, որ 3-4 տարեկանում տղան ևս մի վիրահատություն է ունեցել, որի արդյունքում կարողացել է քայլել, նույնիսկ մի որոշ ժամանակ դպրոց է հաճախել, բայց ժամանակի ընթացքում կրկին վիճակը փոխվել է, իսկ բժշկի դիմել են ավելի ուշ:

Բժիշկը նշում է, որ այս հիվանդությունը առաջանում է հղիության ժամանակ, ներարգանդային փուլում. ախտահարվում է շարժիչ կենտրոնը, որի հետևանքով առաջանում են շարժողական խանգարումներ:

Ճիշտ է, նա քայլում է քայլակով, դժվարությամբ է կարողանում առանց քայլակի քայլել, սակայն նկատելի է, որ բուժումը տալիս է իր դրական արդյունքները:

https://www.facebook.com/SourbAstvatsamayr/videos/185200279235808/?t=28

Оцените статью
error: Content is protected !!