Վերջապես!!! Հայտնաբերվել է մասնագետների կողմից արդյունավետ միջոց՝ ջեռոցը յուղի շերտից կատարելապես ազատելու համար

Ակնհայտ է, որ միայն ինձ համար չէ տհաճ ջեռոցի պարբերաբար մաքրությունը, երբ հետքերը մեծ մասամբ մնում են  և արդյունքն այնքան էլ գոհացնող չի լինում: Մի խոսքով յուրաքանչյուր տնային տնտեսուհի հաստատ կհասկանա ինձ. որքան ժամանակ և նյարդեր ենք կորցնում այն մաքրելու համար:

Ջեյքոբ Նյուզներ գիտական կենտրոնի մասնագետները, հավանաբար, նույնպես կարեկցելով իերնց կանանց՝ մտածել են այս պարզ, բայց շատ արդյունավետ մեթոդը, թե ինչպես մաքրել չափից շատ կեղտոտված ջեռոցը: Ընդ որում այն հնարավոր է անել առանց մեծ ջանքեր գործադրելու:

Ահա ներկայացնում ենք ձեզ այդ արդյունավետ մեթոդը.

  • Կերակրի սոդա – 4-5 ճ/գ
  • Քացախ – 100 մլ
  • Ջուր
  • Հեղուկացիր
  • Խորը ափսե
  • Ձեռնոցներ

Հարմար կլինի սկսել մաքրությունը գիշերը, որպեսզի ջեռոցն օգտագործելու կարիք չզգացվի:

  1. Հանել ջեռոցի միջից տապակները
  2. Սոդան ափսեի մեջ խառնել այքան քանակության ջրի հետ, որ ստացվի մածուկանման զանգված:
  3. Փափուկ լաթի կտորի օգնությամբ մածուկը քսել ներսից ջեռոցի պատերին: սոդան անմիջապես կդառնա շաքանակագույն:
  4. Ահա այս տեսքով թողեք ջեռոցի բերանը բաց վիճակում՝ նվազագույնը 12-14 ժամ:
  5. Առավոտյան խոնավ լաթի կտորով, մաքրեք ջեռոցը սոդայից(կտորը անընդհատ ցայեք մաքուր ջրով): Անպայման օգտագործեք ձեռնոցներ: Եթե որոշ տեղեր մնացել են հետքեր, մի անհանգստացեք: Հարկավոր է քացախով լցված հեղուկացիրով ցողել ջեռոցի պատերը:
  6. Շուտով ջեռոցը կփրփրակալի. Սոդան և քացախը կսկսեն փոխազդել քայքայելով հետքերը:
  7. Ձեզ կմնա միայն մաքրել մնացորդները և ջեռոցի ապակին:
  8. Որպեսզի լիովին այն չորանա, միացրեք նվազագույն ջերմությամբ՝ ջեռոցի բերանը բաց թողած:.

Վերջ: Ջեռոցը կարծես լրիվ նոր լինի: Շնորահակալություն բարի մարդիկ՝ այս մեթոդը հնարելու համար: Ես արդեն կիսվել եմ իմ բոլոր մտերիմների հետ, դուք նույնպես կիսվեք:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Հայ Ինֆո

Оцените статью
Վերջապես!!! Հայտնաբերվել է մասնագետների կողմից արդյունավետ միջոց՝ ջեռոցը յուղի շերտից կատարելապես ազատելու համար
Ինչպիսի՞ դիրքորոշում ունեն մարզաբնակները առաջիկա հանրաքվեի վերաբերյալ
error: Content is protected !!