Վերածնունդ Ապրիլյան հերոս տանկիստի ընտանիքում. տեսանյութ ծննդատնից

Երեկ տեղեկացրել էինք, որ տանկիստ Վլադիմիր Ալիխանյանի կրտսեր եղբայրը որդի է ունեցե, որին անվանել են հերոս եղբոր անունով: Դիլիջանի ծննդատանը բոլորը ոգևորված են և ուրախ: Ծնունդն ընդունած բժիշկը՝ մանկաբարձ-գինեկոլոգ Ալեքսանդր Մանթաշյանը, ասում է, որ նորածին փոքրիկը շատ լավ վիճակում է գտնվում, քաշը երեք ու կես կիլոգրամ է:

Նորածին փոքրիկի մայրը՝ Ռենա Պողոսյանը, իր խոսքում նշում է, որ շատ են ուզում, որ փոքրիկը նմանվի իր հորեղբորը: Թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ նա իր զավակին ցանկանում է տեսնել հերոսացած տեգրոջ պես:

Աննկարագրելի է Վլադիմիր մոր՝ Աննա Մուկոչյանի ուրախությունը: Նա անհամբերությամբ սպասել է, թե երբ կտեսնի փոքրիկ թոռնիկին, որպեսզի նրա դիմագծերի մեջ փնտրի հարածատ ու ծանոթ գծեր՝ դրանք գտնելու հույսով: Տիկին Աննան ասում է, որ փոքրիկի ծնունդով ուրախացել են իրենց ճանաչող յուրաքանչյուր ոք:

Վլադիրմիր հարազատներին թվում է, որ փոքրիկ տղայի ծնունդից հետո Վլադիմիրը նկարներից այլ կերպ է ժպտում:

https://www.facebook.com/lurer.1tv/videos/2572300019653981/?t=9

Оцените статью
Վերածնունդ Ապրիլյան հերոս տանկիստի ընտանիքում. տեսանյութ ծննդատնից
Ճապոնական ասացվածքներ, իրապես անկրկնելի ու բացառիկ .
error: Content is protected !!