Վե՛ր կաց, եղբա՛յր իմ. հայ զինվորին նվիրված հուզիչ երգ, որն անհնար է լսել առանց արցունքների

Հայ զինվորը հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող գաղափարական արժեք է: Հայերը պաշտել գիտեն իրենց զինվորներին՝ ներկա և նախկին:

Հայ զինվորին նվիրված բազմաթիվ ու բազմապիսի խրոխտ ու հուզիչ երգեր են ձոնվել, որոնցից յուրաքանչյուրը կյանքը հայրենիքին նվիրած այդ բացառիկ անհատների ճակատագրերի փառաբանում ու գովերգում է:

Հայ զինվորին նվիրված երգերից իր բացառիկ զգացմունքայնությամբ, հուզականությամբ առանձնանում է «Վե՛ր կաց, եղբա՛յր իմ» երգը: Երգը պատկանում է հեղինակ-կատարող Արմեն Մովսիսյանի գրչին:

Երգում լավագույնս խտացված է հայ զինվորին բնորոշող մտորումները, այն ընկերոջ հույզերը, ով մարտի դաշտում հանդիպում է սիրելի ընկերոջ վիրավոր մարմնին:

Երգում հրաշալիորեն նկարագված է ընկերոջը մարտի դաշտում փրկել ցանկացող զինվորի ապրումները, հոգեվիճակը, ընկերոջ կորստի անամոք ցավը, որը երգի մեղեդու և մեղեդու հետ հրաշալիորեն ներդաշնակվող խոսքերի շնորհիվ փոխանցվում են ունկնդրին:

Оцените статью
Վե՛ր կաց, եղբա՛յր իմ. հայ զինվորին նվիրված հուզիչ երգ, որն անհնար է լսել առանց արցունքների
Այլևս պետք չէ գնել իմբիր, քանի որ այն կարող եք աճեցնել հենց ձեր տանը
error: Content is protected !!