Վարչապետ Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հանդես է եկել տեսաուղերձով. ահա թե ինչ է նա ասել

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մեկն էր այն հայտնիներից, ով վարակվել էր COVD 19-ով: Նա մի որոշ ժամանակ հոսպիտալիզացվել էր: Գտնվելով բժշկական խիստ հսկողության տակ՝ վարչապետին հաջողվում է հաղթահարել վիրուսը, և ի վերջո կրկնակի թեստավորումը թույլ է տվել նրան դուրս գալ հիվանդանոցից:

Բ. Ջոնսոնը այնուհետև հանդես է եկել թվիթերյան տեսաուղերձով: Նա հանրությանը տեղեկացրել է, որ ի վերջո դուրս է գրվել հիվանդանոցից: Նա ներկայացրել է այն իրավիճակը, որի հետ առիթ է ունեցել առնչվելու: Իր խոսքում նշել է, որ արդեն մեկ շաբաթ է, առողջապահական լարված ու նվիրյալ աշխատանքի ականատեսն է եղել անձամբ, ինչի համար է առանձնահատուկ շնորհակալություն է ցանկանում հայտնել բուժաշխատողներին, առողջապահական ողջ համակարգին:

Նրա հուզիչ ուղերձի հաջորդ հասցեատերերը օրինապաշտ բրիտանացիներն են, ովքեր այս օրերին հետևողականորեն պահպանում են անհրաժեշտ կանոնները, տնից դուրս չեն գալիս: Վարչապետը բոլորին հորդորել է շարունակել տանը մնալ:

Оцените статью
Վարչապետ Բորիս Ջոնսոնը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հանդես է եկել տեսաուղերձով. ահա թե ինչ է նա ասել
Ճապոնացի նկարչուհին քարից կենդանիներ է ստեղծում․դրանք իրականից տարբերելը անհնար է
error: Content is protected !!