Վաղվանից առանց անձը հաստատող փաստաթղթի և կարևոր պատճառի տնից դուրս գալն արգելվում է

Քանի որ նորահայտ վիրուսը սկսել է նոր թափով տարածվել աշխարհով մեկ, այսօր Ն. Փաշինյանը կոչով և հատուկ ուղերձով դիմել է ժողովրդին ուղիղ տեսակապի միջոցով:

Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը անհագստացած է վիրուսի տարածման թափով և կոչ է անում բոլորին լրջագույնս վերաբերվել դրան: Կանխարգելմանը միտված միջոցառումները խստացվում են ամենուր: Ն. Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ այսուհետ լրջագույնս հսկվելու է քաղաքացիների տնից դուրս գալու գործընթացը:

Մարդիկ այսուհետ միառժամանակ պետք է տնից դուրս գան խիստ անհրաժեշտության դեպքում և անձնագրով ու լրացված հատուկ թերթիկի առկայության պարագայում:

Փաստորեն վիրուսը նորահայտ մարտահարվեր է ամբողջ աշխարհին: Ուստի սահմանվում է հարկադիր մեկուսացում: Այս մասին ոստիկանությունը ևս ծանուցող հայտարարություններ է տարածել համացանցում և հեռուստատեսությամբ:

Ներկայումս ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում մեր 77-ամյա հայրենակիցը, ում մոտ առկա է հայտնի վիրուսը, իսկ վարակաիրների թիվը հասել է 249-ի:

Ստորև ներկայացնում ենք Ն. Փաշինյանի ուղերձի հոլովակը:

Ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին։

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ. Հայաստանը, հայ ժողովուրդը, ինչպես ամբողջ մարդկությունը, դժվար օրեր են ապրում: Նոր կորոնավիրուսի համաճարակը ոչ միայն շարունակում է տարածվել աշխարհում, այլեւ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության համաձայն նոր թափ է հավաքում: Ուղերձով դիմում եմ մեր ժողովրդին։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Вторник, 24 марта 2020 г.

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Վաղվանից առանց անձը հաստատող փաստաթղթի և կարևոր պատճառի տնից դուրս գալն արգելվում է
error: Content is protected !!