Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր հայալեզու երգը. «Սիրո հետք»

Սևակ Խանաղյանը ծնունդով Մեծավան գյուղից է.  այստեղ էլ անցել է նրա մանկությունը: Այստեղ նա ստացել է երաժշտական կրթություն, ապա տեղափոխվել Ռուսաստան՝ կատարելագործելով երաժշտական կրթությունը:

Հայ հանդիսատեսին Սևակը ներկայացել է արդեն որպես երգիչ՝ մասնակցելով երաժշտական նախագծերի, իսկ 2018 թվականին Հայաստանը ներկայացրել է Եվրատեսիլում:

Սևակի երգերը ռուսալեզու են: Հայերը, հատկապես երիտասարդությունը մեծ ոգևորությամբ ու սիրով է ընդունում նրա կատարոմները, գնահատում նրա կատարողական արվեստը և ձայնային տվյալները:

Այս անգամ Սևակն իր երկրպագուներին նոր անակնկալ է մատուցել՝ ներկայացնելով նոր երգ: Երգը տարբերվում է Սևակի երգացանկի երգերից նախ նրանով, որ այն հայալեզու է:

Երգը հրապարակելով՝ Սևակը հույս է հայտնել, որ այն կսիրվի իր երկրպագուների կողմից:

Երգի երաժշտության հեղինակը Արամ Ավագյանն է, ով կատարել է նաև երգի գործիքավորումը: Երգի խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է:

Երգը կոչվում է «Սիրո հետք»: Այն շատ մեղեդային, գեղեցիկ ստեղծագործություն է, իսկ երգչի կատարողական վարպետությունը կրկնապատկում է երգի գեղեցկությունը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սևակ Խանաղյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր հայալեզու երգը. «Սիրո հետք»
error: Content is protected !!