Սիրված արտիստ Բեն Ավետիսյանը յուրօրինակ ու հուզիչ ուղերձ է հղել մորը

Վիրուսը մարդկանց փակել է տներում, սակայն մարդիկ հեռակա կարգով են փորձում զգալ գարունն ու տոնել գարնան ամենից սիրելի տոներից մեկը: Օրվա խրհուրդը սիրելի էր շատերին, ուստի օրը շնորհավորանքների պակաս չունեցավ:

Սիրված ու արդենիսկ մեծ ճանաչում ձեռք բերած Բեն Ավետիսյանը ինստագրամյան տեսաուղերձով է շնորհավորել իր մայրիկին գարնանային տոների կապակցությամբ:

Նա հեղինակային յուրօրինակ բանաստեղծություն է նվիրել իր մեքենայի միջից ինստագրամյան ուղիղ եթերի միջացով: Բանստեղծությունը հնչել է հետևյալ կերպ.

Սիրելի՛ մայրիկ, անգին իմ փերի,

Չեմ ուզում արցունք տեսնել աչքերում քո բարի,

Ուզում եմ միշտ ժպտաս ինձ համար,

Աչքերդ խոնարհ փայլեն անդադար:

Դու ունես քեզ սիրող տղա,

Շնորհավոր տոնդ, իմ սիրուն մամա՛:

Այս գեղեցիկ ժեստը մեծ արձագանքի է արժանացել Բենի հետևորդների կողմից: Շնորհավորանքին միացել են շատ-շատերը: Արձագանքելիս հետևորդները Բենին շնորհակալություն են հայտնել համայն մայրության կողմից նման հաճելի ու գեղեցիկ մաղթանք-ժեստի համար՝ նաև արտահայտելով իրենց սերը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սիրված արտիստ Բեն Ավետիսյանը յուրօրինակ ու հուզիչ ուղերձ է հղել մորը
error: Content is protected !!