Հեռուստատեսությամբ հեռարձակվող «Սիրուն Սոնա»-ն արդեն հասցրել է սիրվել հեռուստադիտողի կողմից: Սերիալի հաջողության գրավականներից մեկն էլ գլխավոր դերակատարների զույգային ներդաշնակության հանգամանքն է:
Դերասանները հանդես են եկել համատեղ ֆոտոնկարահանումներով: Բավականին հետաքրքիր ու գեղեցիկ լուսանկարներ են արդյունքում ստացվել, որն էլ ներկայացվում է ձեր դատին:
Դերասանները այժմ իրենց օրվա զբաղվածության մեծ մասը տրամադրում են արդեն մեծ դիտողականություն հավաքած սերիալի նկարահանման գործընթացին:
Նրանք ժամանակային առումով անկարող են ընդգրկվել այլ նախագծերում, ուստի դեռևս միայն այս նախագծով են զբաղված:
Չնայած Շուշաննան այս ընթացքում հասցրել է նաև մի տեսահոլովակում նկարահնվել գլխավոր հերոսուհու կերպարում:
Շուշաննայի և Նորայրի նոր ֆոտոշարքը լայն քննարկումների առիթ է դարձել: Գրեթե ոչ ոք անտարբեր չի անցել դրա կողքով:
Քննարկումների ժամանակ հնչած կարծիքները բավականին տարաբնույթ են ու իրարամերժ: Մի մասը բացասական վերաբերմունքի արտահայտություններ են, մյուս մասը՝ դրական ու գովաբանող: