Սիրուն Երևան. Տիգրան Խանջարյանի աննախադեպ և անչափ հուզիչ ձոնը Բրյուսելից՝ նվիրված Երևանին

Տիգրան Խանջարյանն աննախադեպ պատշգամբային համերգներով հիացնում և ուրախացնում է բրյուսելցիներին՝ միաժամանակ ուրախություն պատճատելով հազարավոր իր հետևորդներին, որոնց թվում մեծամասնություն են կազմում հայերը:

Կարանտինով պայմանավորված Խանջարյանի բրյուսելյան յուրահատուկ ֆորմատով ելույթներով ողողված է ողջ համացանցը, իսկ նրա համերգին սպասող բրյուսելյան բնակիչներն ամեն անգամ պատուհաններից ջերմագին ողջունում են երիտասարդ երգչին՝ իրենց տոնական տրամադրություն փոխանցելու համար:

Տիգրանի հերթական կատարումը Երևանի մասին էր ու նվիրված էր հայոց սիրելի մայրաքաղաք Երևանին: Երգի երաժշտության և բառերի հեղինակը Մարինա Թագակչյանն է: Երգը նաև շատ գեղեցիկ ու հուզիչ տեսահոլովակ ունի:

Այն օտար ափերում ապրող և այնտեղ զավակ ունեցող հայ մարդու ջերմագին կարոտն է՝ ուղղված Երևանին, որտեղ նա թողել է իր սիրտն ու հիշողությունները:

Հուզիչ է նաև բելգիացի բնակիչների ջերմ ու ոգեշնչող արձագանքները երգին, որը ներկա պահին երգչի գործունեությանը տրված լավագույն գնահատանքն է: Տիգրանի երգերի ընտրությունները նպատակային են և գեղեցիկ:

https://www.facebook.com/KhanjaryanOfficial/videos/266969127636677/?t=107

Оцените статью
Սիրուն Երևան. Տիգրան Խանջարյանի աննախադեպ և անչափ հուզիչ ձոնը Բրյուսելից՝ նվիրված Երևանին
Վարդան Պետրոսյանի հուզիչ գրառումը «…Որբացանք… բոլորս որբացանք…»
error: Content is protected !!