Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հայոց ցեղապանության երկրների մասնակի կառույցների կողմից դարձել է ընդունված երևույթ: Դեռևս կան երկրներ, որոնք խուսափում են պաշտոնապես ճանաչել Ցեղասպանության հանգամանքը: Վերջերս Ցեղասպանությունը ճանաչող բանաձև ընդունեց իսպանական քաղաքներից մեկը:

Հերթական ուրախալի նորությունն այս թեմայով Սիրիայից է եկել, որտեղ հիմա նմանատիպ իրողություններ են կատարվում սիրացիների նկատմամբ:

Սիրիան այն երկրներից է, որ Հայոց եղեռնի զոհերի հիշատակին բազմաթիվ հարգանքի մատուցման միջոցառումներ է կազմակերպել, սակայն նրանք չունեին Ցեղասպանությունը ճանաչող համապատասխան բանաձև:

Այսօր սիրիական խորհրդարանը քննարկման դրեց և ընդունեց համապատասխան բանաձևը: Բանաձևի ընդունման որոշման քվեարկությունն անցել է միաձայն համաձայնությամբ:

Ելույթով հանդես եկողները շեշտել են իրողության պատմականությունը և դատապարտել նման անմարդկային դրսևորումները: Ելույթ ունեցողներ թվում է եղել նաև հայազգի պատգամավոր Նորա Արիսյանը:

Նշենք, որ Սիրիան երկրորդն է արաբական երկրներից, որ նման որոշում ընդունեց: Առաջինն այս հարցում Լիբանանն է եղել: Հայերը մեծ ոգևորությամբ են ընդունում նման երևույթները:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սիրիայի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
error: Content is protected !!