Սիրելի՛ հայրենակիցներ, վերջնականացնում ենք ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը. Արայիկ Հարությունյան

Երեկ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների և վարչապետի համատեղ քննարկումների մասին լրատվությանը զուգընթաց լուրեր տարածվեցին նաև այն մասին, թե հնարավոր է չլինեն ընդունելության քննություններ և այլ: Չնայած տարածված լուրերում հիմնական դատողություններն արված էին ենթադրությունների հիման վրա՝ առանց փաստական տվյալի, սակայն այդ լուրերը բավականին լայն տարածում էին գտել համացանցում՝ ստեղծելով թյուրիմացության միջավայր:

Նախարար Ա. Հարությունյանը ստիպված էր հանդես գալ հատուկ տեղեկատվությամբ՝ հորդորելով բոլոր լուրերը ստանալ և իրազեկվել միմիայն իր պաշտոնական էջին հետևելով, անտեսել խոսակցությունների մեծ մասը, քանզի դրանք հիմնականում ասեկոսեներ են:

Նախարարը տեղեկացրել է նաև, որ հիմա նշյալ ծրագրերը դեռևս մշակման փուլում են գտնվում, սակայն շատ շուտով արդեն ավարտուն տեսք կստանան և կներկայացվեն: Նախարարը ավելորդ չի համարել հիշեցնել իրենց՝ թափանցիկ քաղաքականություն որդեգրելու սկզվունքը, ուստի պետք չէ առաջընթաց ենթադրություններ և սխալ տեսակետներ ձևավորել առանց պատոնական տեղեկատվության:

Մինչ այդ նախարարը հորդորում է շարունակել հեռավար կրթությունը նույն ոգով:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սիրելի՛ հայրենակիցներ, վերջնականացնում ենք ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը. Արայիկ Հարությունյան
error: Content is protected !!