Սիրելի և հայտնի երգչուհի Սիլվա Հակոբյանը, որ ոչ մի առիթ բաց չի թողնում իր սոցցանցային էջերից բարձրացնել իր հետևորդների և երկրպագուների տրամադրությունը: Նա բաց չի թողել նաև սպասվելիք Սուրբ Զատկի տոնը: Երգչուհին այս տարի Սուրբ Զատկի տոնը շնորհավորել է սիրելի և չէնաղ դստեր նկարի հրապարակումով:
Արդեն մի ամբողջ օր է, ինչ, չնայած համընդհանուր սահմանափակումներով պայմանավորված հանրային ճնշող մեծամասնության դժգոհությանն ու հոգեկան լարվածությանը, համացանցը ողողվել է սուրբզատկային գեղեցիկ շնորհավորանքներով ու թեմատիկ նկարներով:
Եկեղեցական այս սիրված տոնն այս տարի քիչ այլ, տարբերվող ընթացք է ունենալու սովորաբար ընդունված կարգից: Վարչապետ Ն. Փաշինյանը ևս նշեց, որ քաղաքացիները զերծ մնան եկեղեցական արարողակարգերին մասնակցելուց՝ մեջբերելով նաև եկեղեցու կոչն այս առիթով:
Թերևս, այս է նաև պատճառը, որ Զատկային արարողակարգերն ինչ-որ առումով տեղափոխվել են համացանց. մարդիկ համացանցի միջոցով են փորձում հաղթահարել արգելանքները: