Սթրեսային հղիություն. ահա թե ինչպես է այն անդրադառնում պտղի վրա

Գիտնականները վստահեցնում են, որ հղիության ընթացքում սթրեսը ոչ միայն վաղաժամ ծննդաբերության կարող է հանգեցնել, այլ նաև ազդում է երեխայի հոգեկան աշխարհի ու բնավորության վրա:

Բժիշկների կարծիքով՝ մոր հոգեկան վիճակը մեծ ազդեցություն ունի երեխայի հետագա զարգացման վրա: Եթե մայրիկն իրեն լավ է զգում, ուրեմն՝ ապագա երեխան երջանիկ է լինելու, քանի որ առողջ, խելացի ու հաջողակ է լինելու: Եվ հակառակը, եթե մայրիկը ճնշված, նյարդային ու հիմնականում սթրեսի մեջ է, դա վատ անդրադարձ է ունենում երեխայի վրա:

Երեխաների մոտ աուտիզմի հավանականությունը երկու անգամ ավելի մեծ է, եթե հղիության ժամանակ՝ 32-րդ շաբաթից սկսած, մոր մոտ առաջանում են հոգեբանական խնդիրներ:

Սթրեսը նվազեցնում է․
Սովորելու ունակությունը

Պտուղն ապրում է էմոցիաներով, մոր ձայնով կամ էլ սթրեսով. սա ազդում է երեխայի վրա:

Մոր պսիխոզը հետագայում ազդում է երեխայի խոսքի զարգացման վրա

Հաճախ նկատում ենք, որ երեխան ուշ է սկսում խոսել: Սա գալիս է մոր հղիության ժամանակ լարվածությունից:

Արցունքներ

Սա դեռ ավելի վատ է: Այն կանայք, ովքեր հղիության ժամանակ շատ են լարվում և լաց լինում, նրանց երեխաները հակված են աուտիզմով տառապելու: Նրանք այդքան էլ լավ չեն զարգանում:

Լարվածություն

Պտղի զարգացումը հաճախ կապված է մոր սթրեսային վիճակի հոտ: Դեպրեսիան, անտարբերությունը վատ են անդրադառնում պտղի վրա:

Դեպրեսիվ մայր․․․

… Ագրեսիվ երեխա: Դեպրեսիան հղիության ընթացքում ու դրանից հետո նույն ազդեցությունն ունի:

Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե հղիությունն անցնում է դժվար ու սթրեսային, ապա երեխան, մեծ հավանականությամբ, տառապելու է դրանով:

Աղբյուր

 

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Սթրեսային հղիություն. ահա թե ինչպես է այն անդրադառնում պտղի վրա
error: Content is protected !!