Հետաքրքիր պատմություններ. ի՞նչ են գրում թուրք գրողները հայ կանանց մասին

Հետեղեռնյան ժամանակաշրջանը բարդագույն շրջանն է եղել հայ ժողովրդի պատմության մեջ: Այդ մասին գրվել և գրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, ֆիլմեր՝ թե՛ գեղարվեստական, թե՛ վավերագրական, կերտվել ու կերտվում են կտավներ և այլն:

Հետաքրքրական է հատկապես այն հանգամանքը, որ այս թեմային անդրադարձել են նաև թուրք գրողները, չնայած որ թուրքական կառավարությունը ջանասիրաբար հերքում է ցեղասպանության իրողությունը:

Այս գրողներն իրենց ստեղծագործություններում անդրադարձ են կատարում հատկապես հայ կանանց, որոնք կոտորածների օրերին բռնի իսլամացվեցին՝ դառնալով թուրքական ընտանիքների անդամներ:

Թուրք գրողները հավաստիացնում են, որ ամեն դեպքում հայ կանայք մեծ հարգանք են վայելել իրենց շրջապատում: Թուրքական գրողների պատմություններում հանդիպում ենք դեպքեր, երբ կինը ստիպված կրոնափոխ է լինում և ամուսնանում սեփական եղբորը սպանողի հետ՝ նրան երկու զավակ պարգևելով, բայց մինչև կյանքի վերջ չկարողանալով հաղթահարել այն սարփափը, որ տեսել և զգացել էր:

Մեկ այլ զգայացունց պատմության մեծ նկարագրվում է, թե ինչպես է ամուսնուն գաղթի ճանապարհին կորցրած կինը ամուսնանում թուրքի հետ: Թուրքը նրան գողանում է փախստականների քարավանից և տանում իրենց գյուղ: Պարզվում է՝ կինը հղի է եղել իր մեռած ամուսնուց: Երբ ծնվում է երեխան, թուրքը ստիպում է կնոջը սպանել սեփական դստերը:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Հետաքրքիր պատմություններ. ի՞նչ են գրում թուրք գրողները հայ կանանց մասին
error: Content is protected !!