Ռազմիկ Ամյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով դադարեցնել իրեն հալածելը

Յութուբում հայտնվել է մի քննադատական հոլովակ, որտեղ խոսվում է այն հայտնի մտավորականների մասին, ովքեր վերջերս հայտնի են դարձել իրենց ստորագրությունների համար:

Տվյալ հոլովակում անդրադարձ է կատարվում նաև Ռ. Ամյանին, իսկ մեկնաբանություններում մի շարք հայհոյանքներ կան, որոնց էլ անդրադարձել է Ռազմիկ Ամյանը: Նա իր էջում հայտարարություն է տարածել Արմին Մովսիսյանի անունից, որտեղ կոչ է արվում դադարեցնել այսօրինակ հալածանքները:

Հայտարարության մեջ ասվում է, որ Ռ. Ամյանը մշակութային գործիչ է և չի զբաղվում քաղաքականությամբ, ուստի չի կարելի նրան հալածել քաղաքական թեմայի շրջանակներում: Կոչ է արվում դադարեցնել անձնական բնույթի վիրավորանքների տարափը, հեռացնել տվյալ տեսանյութը համացանցից մեկ օրվա ընթացքում: Հակառակ դեպքում սպառնում են դիմել ոստիկանություն:

Հայտարարության մեջ հիշատակվում է Ռազմիկ Ամյանի ծավալած կարևոր երաժշտական գործունեությունը, որով նպաստ է բերել նաև Ցեղասպանության ճանաչման հարցին:

Հոլովակը նկարահանելու համար առիթ է հանդիսացել այն տեղեկությունը, թե Ռ. Ամյանը պատրաստվում է բարեգործական համերգով հանդես գալ:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Ռազմիկ Ամյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով դադարեցնել իրեն հալածելը
error: Content is protected !!