Ջորջ Մարտինը` «Գահերի խաղը» հայտնի սերիալի հիմքում դրված գրքաշարի («Սառույցի և կրակի երգը») հեղինակը, խոսել է սերիալի անսպասելի ավարտի մասին

«Իրականում շատ դժվար է հավատալ, որ այդքան սիրված միլիոնավոր հանդիսատեսի կողմից սերիալն ավարտվել է:

Արդեն 10 տարի է, ինչ հանդիպում ունեցա առաջին անգամ Դեյվիդ Բենիոֆի և Դ.Բ. Ուեյսի, միասին լանչի նստեցինք: Ես հարցրեցի նրանց՝ գիտե՞ն, արդյոք, թե ով է Ջոնի մայրը և բարեբախտաբար պարզվեց՝ նրանք գիտեին, ուրեմն կարդացել էին գրքաշարը: Այսպես էլ սկսվեց ամեն ինչ»,- գրում է Ջորջ Մարտինը իր բլոգում:

Երկրպագուների կողմից ամենաշատ տրվող հարցին,թե գրքաշարի ավարտը մո՞տ կլինի սերիալի ավարտին, նա նույնպես պատասխանել:

«Ես կշարունակեմ գրել: Ձմեռը մոտ է՝ դեռ վաղուց ես այդ մասին ձեզ ասել եմ: «Ձմռան քամիները» գիրքը, գիտեմ, շատ է ուշանում՝ բայց այն կհրատարակվի: Երբ՝ չեմ ասի: Նրա ավարտից հետո կթողարկեմ «Գարնան մի երազը»:

Երբեք մի՛ մոռացեք, իմ ու սերիալի հեղինակների աշխատանքային հարթակներն ու պայմաններն այլ են: Նրանք ընդամենը 6 ժամ են ունեցել վերջին սեզոնն ավարտելու համար, իսկ իմ վերջին 2 գրքրերը 3000 էջ կլինեն: Կան կերպարներ, որոնք չենք հայտնվել էկրաններին, նաև կերպարներ, որոնք ժամանակից շուտ մահացան սերիալում, բայց գրքում ողջ են: Ես գրեմ գրքերը, դուք կկարդակ դրանք, հետո բոլորդ ձեր իսկ կարծիքը կասեք իրական ավարտի մասին»,- գրում է հարգարժան Ջորջ Մարտինը:

Բոլորիս մնում է միայն սպասել հեղինակի` «Գահերի խաղը» ամենահայտնի սերիալի հիմքում ընկած գրքաշարի հաջորդ 2 մասերին:

Оцените статью
Ջորջ Մարտինը` «Գահերի խաղը» հայտնի սերիալի հիմքում դրված գրքաշարի («Սառույցի և կրակի երգը») հեղինակը, խոսել է սերիալի անսպասելի ավարտի մասին
Հաջորդ անգամ ատամի մածուկ գնելիս անպայման ուշադիր կլինեք սրան
error: Content is protected !!