Տարբեր երկրներում ապրող կանայք տարբերվում են ոչ միայն ազգությամբ, այլ նաև հասակով։ Եվ հասակի մեջ ամեն սանտիմետրը սերտ կապված է առողջության և կյանքի որակի հետ։ Հենց այսպիսի եզրահանգման են եկել մարդկանց առողջությունը և տարբեր հիվանդությունները ուսումնասիրող մասնագետները։
Համաձայն վիճակագրության՝ ամենացածր հասակ ունեցող կանայք ապրում են Բոլիվիայում ( միջին վիճակագրությամբ 143 սանտիմետր): Իսկ ամենաբարձր հասակ ունեն Նիդերլանդներում ապրող կանայք (միջին վիճակագրությամբ 170 սանտիմետր):
Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, հասակը ուղիղ կապ ունի կնոջ առողջության հետ։ Ըստ Եվրոպայի մանկական էնդոկրինոլոգիայի կենտրոնի տվյալների՝ ամեն 10սմ հասակի հետ ավելանում է ուռուցք ունենալու հավանականությունը 20%-ով։
Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի տվյալներով ցածրահասակ կանայք ապրում են ավելի երկար։ Իսկ ըստ New England Journal of Medicine ամսագրի՝ վերջերս հրապարակվել է ցուցանիշներ, որտեղ հետազոտությունների արդյունքում հաստատվում է, որ 170 սմ հասակ ունեցող կանայք 28%-ով ավելի քիչ են հակված սրտային հիվանդությունների։