Պատրաստում ենք օրենքի նախագիծ՝ վարկերի տույժ-տուգանքները ներելու վերաբերյալ. վարչապետ

Ն. Փաշինյանի այսօրվա սոցցանցային հարց-պատասխանի ընթացքում քննարկվող մի շարք հարցերի թվում խոսվել է նաև վարկային պարտքերի և հնարավոր տուգանքների մասին:

Հայտնի է, որ հայտարարված արտակարգ դրությունը կաթվածահար է արել մի շարք ոլորտներ, որից էլ ածանցվել է մի շարք քաղաքացիների ֆինանսական խնդիրներ: Այս նորահայտ խնդիրները պատճառ են դարձել վարկային ամենամսյա վճարումների կատարումը հետաձգելու համար:

Համապատասխան պաետական մարմինները ւ վարչապետն անձամբ հորդորով դիմել են վարկային և բանկային կառույցներին՝ վարկային որոշակի զիջումների գնալու առաջարկով: Շատերն ընդառաջ են գնացել պետական հորդորին, սակայն Ն. Փաշինյանը նշեց, որ հիմա մշակվում է մի օրենք, որը դեռ քննարկումների փուլում է:

Ըստ մշակվող օրինագծի՝ առաջիկայում նախատեսվում է օրենքի ուժ տալ այս ընթացքում վարկային ամսեկան վճարումներ չկատարած քաղաքացիներին ազատել տույժերից, հնարավոր տուգանքներից, որպեսզի քաղաքացին կարողանա մուծել միայն իր գումարը՝ առանց ուշացման տուգանքի:

Жми «Нравится» и получай только лучшие посты в Facebook ↓

Պատրաստում ենք օրենքի նախագիծ՝ վարկերի տույժ-տուգանքները ներելու վերաբերյալ. վարչապետ
error: Content is protected !!