Պատրաստում ենք «Հունական» աղցան դասական եղանակով.
Բաղադրիչներ
Աղցանի տերևներ- 3 հատ
Վարունգ-2 հատ
Լոլիկ-3 հատ
Գլուխ սոխ-1 հատ
Քաղցր պղպեղ-1հատ
Ձիթապտուղ-100գր.
Ֆետա պանիր -200գր.
Կիտրոնի հյութ-ըստ ճաշակի
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Ձիթայուղ-4/գ
Պատրաստումը
Կտրտել սալաթի տերևները շերտերով՝ ոչ շատ մեծ չափի: Այնուհետև կիսալուսնաձև կտրտել վարունգը, լոլիկը և սոխը: Քաղցր պղպեղն ու պանիրը կտրտել խորանարդաձև:
Այս բաղադրիչները լցնել իրար վրա, ավելացնել կտահան արած ձիթապտուղը, աղը, պղպեղը, կիտրոնի հյութն ու կիտրոնաթթուն: Խառնել: Վերջ ձեր ախորժելի աղցանը պատրաստ է:
Տոներին այն կարող եք նախապես չպատրաստել, որպեսզի մատուցելիս թարմ լինի: Միևնույն է այն շատ ժամանակ չի խլում:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ Hayinfo.net-ը