Հակոբյանների ընտանիքի անսպասելի անդամը՝ Լիան, արդեն հասցրել է սիրվել ընտանիքում:
«Էրեբունի» ԲԿ ծնարանի և հետծննդյան բաժանմունքի վարիչն ասում է, որ թե՛ հղիության ընթացքը, թե՛ հետծննդյան շրջանն անցել են առանց լուրջ դժվարությունների՝ միաժամանակ փաստելով, որ կենտրոնում տարեկան առավելոգույնը մեկ անգամ է գրանցվում 6-ից 11-րդ երեխաների ծննդյան դեպք: Փաստորեն փոքրիկ Լինա անցնող տարվա բացառիկ ծնունդներից է:
Ընտանիքում դժվարություններին պատրաստ են դիմակայել: Ծնողները, չնայած այն հանգամանքին, որ ապրում են վարձով բնակարանում, իրենց մյուս զավակների համար կարողանում են պատշաճ առօրյա կազմակերպել:
Մեկն աչքի է ընկնում դպրոսում ունեցած առաջադիմությամբ, մեկը՝ սպորտում, մյուսները՝ երաժշտական ոլորտում: Ընտանիքում մի ամբողջ նվագախումբ է ապրում. փոքրիկները տարատեսակ երաժշտական գործիքների են տիրապետում:
Նվագում են տարբեր սենյակներում, որ չխանգարեն միմյանց, բայց բոլորով նստում են մեկ մեծ սեղանի շուրջ, որը հայրը վերջերս է բերել:
Ընտանիքում կարծում են, որ փոքրիկ Լիան իր հետ կբերի իր հաջողությունը. ընտանիքը վերջապես սեփական տուն կունենա: