«Չկա ոչ մի պատնեշ, ոչ մի փշալար». Թաթա Սիմոնյանը նոր երգ է նվիրել թավշյա հեղափոխությանը

Հայտնի երգիչ,  Թաթա Սիմոնյանը նոր երգ է նվիրել թավշյա հեղափոխությանը:

Նշենք, որ ավելի վաղ Թաթան ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին՝ գրելով.
«Ես ողջունում եմ քեզ իմ սիրելի, իմ հպարտ, իմ անկոտրում հայ ժողովուրդ: Բնույթով եւ խառնվածքով ես երբեք չեմ եղել մեր երկրում ծավալվող քաղաքական իրադարձությունների ակտիվ օղակներում, ավելին` միշտ եղել եմ հավատացած, որ ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, որպեսզի ստացվի առավելագույն լավ արդյունք:
Իմ կեցվածքի պատճառով շատերին կթվա, թե ես անտարբեր եմ կյանքում, երկրում եւ իմ հարազատ քաղաքում տեղի ունեցող դեպքերի նկատմամբ, բայց ոչ, ես չեմ կարող հանդիսատեսի նման վերաբերվել այն ամենին, ինչ հիմա կատարվում է իմ ազգի, իմ փառապանծ ժողովրդի հետ:

Փողոց են դուրս եկել իմ հայրերն ու մայրերը, քույրերն ու եղբայրները, նրանց զավակներն ու թոռները: Չկա
մեկը, անկախ սոցիալական սանդուղքի վրա զբաղեցրած իր դիրքից, տարիքից եւ սեռից, ում հոգին չի
ալեկոծվել տեսնելով այս ամենը, ինչն այժմ կատարվում է մեր բազմաչարչար երկրում:
Հավատացած եմ, որ մեր իմաստուն կառավարիչներն ու պետական այրերը նույնպես փնտրում են լավագույն
ճանապարհը, մեր հայրենիքն առանց ցնցումների, պատվով դուրս բերելու այս քաոսային իրավիճակից, եւ տա
Աստված, որ միասին գտնենք ճիշտ ելքը»:

https://www.facebook.com/ZzoneBlack/videos/807086032818854/?t=9

Оцените статью
«Չկա ոչ մի պատնեշ, ոչ մի փշալար». Թաթա Սիմոնյանը նոր երգ է նվիրել թավշյա հեղափոխությանը
Կանխեք լնդերի բորբոքումն ու արյունահոսությունը կալանխոե բուժիչ բույսի միջոցով, քանի դեռ չեն տուժել ատամները
error: Content is protected !!