Չինաստանում թոքաբորբի նմանվող այս վիրուսը, որ արտահայտվում է գրիպի տեքով, արդեն հասցրել է մարդկային կյանքեր խլել՝ դառնալով համաշխարհային մտահոգության թեմա:
Օրեր առաջ հայտարարվեց, որ վիրուսի տարածումը հնարավորինս կանխարգելելու համար փակվել են այն քաղաքի ելումուտը, որտեղ նկատվել է վիրուսը:
Որպես վիրուսի օջախ՝ այժմ հետազոտություններ են տարվում քաղաքի սննդի շուկայում. կասկածներ կան, որ այն փոխանցվել է ձկան միջոցով:
Հայտնի է, որ վիրուսը ուևորող անձանց միջոցով արդեն մուտք է գործել Տոկիո և Փայլանդ:
Իսկ այսօր ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ հնարավոր է, որ այդ մահաբեր վիրուսը հասցրել է մուտք գործել նաև Ռուսաստան: Հավանական վիրուսակրին նկատել են ռուսական Սանկտ-Պետերբուրգ քաղաքի օդանավակայանում:
Հիվանդը հայազգի Արմանն է, ում արդեն հոսպիտալացրել են:
Չինացիների հույսը կառավարության ձեռնարկած միջոցների վրա է: Բազմամիլիոնանոց Չինաստանում վարակ կառավարելը հեշտ չէ:
Ինչևէ, բժիշկները տագնապի մեջ են, ոտքի են ելել համաշխարհային բոլոր առողջապահական կառույցները, իսկ զոհերի թիվն օր օրի ավելանում է: